Մոսկվայում ինքնասպան է եղել «Գազպրոմի» խորհրդի անդամ Նիկոլայ Դուբիկի որդին
SOCIETYՄոսկվայում ինքնասպան է եղել «Գազպրոմ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Նիկոլայ Դուբիկի որդին: Ինչպես հաղորդում է LifeNews-ը` 20-ամյա երիտասարդի դին հայտնաբերել է նրա մայրը` Ելենա Դուբիկը, տան բակում` 16-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանների տակ:
Աղբյուրի տվյալներով` Նիկոլայ Դուբիկ կրտսերը ինքնասպանությունից ժամեր առաջիր հոգեբանին պատմել էր լուրջ հոգեբանական և ընտանեկան խնդիրների մասին:
Ելենա Դուբիկը պատմել է, որ որդին իր սենյակ է մտել առավոտյան 05:00-ին և փակվել այնտեղ, որից հետո նրան ոչ ոք ողջ չի տեսել: Հոգեբանին երիտասարդն այցելել էր ինքնասպանության նախօրեին և խոսել անձնական խնդիրներից և դժգոհել մասնագիտության հարցում կողմնորոշվել չկարողանալուց:
LifeNews-ի տվյալներով` բժիշկներն ընդգծել են, որ երիտասարդը վերջին երկու տարում տառապել է հոգեկան խանգարմամբ և կանոնավոր այցելել հոգեբանի:



