Իրանը կորոնավիրուսի պատճառով բանտերից մոտ 70 000 կալանավորների է ազատել
INTERNATIONAL NEWSԻրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես ազատ արձակված 70 000 կալանավորներին, քանի դեռ հասարակության համար սպառնալիք չկա, հայտնել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին։
«Կալանավորվածների ազատ արձակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության անվտանգության համար սպառնալիք չկա»,- Ռաիսիին է մեջբերում Mizan Online գործակալությունը, որը նաեւ հաստատել է, որ դատական իշխանություններն ավելի վաղ բանտերից մոտ 70 000 կալանավորների են բաց թողել։
Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել էին կորոնավիրուսի մասին, գրանցվել է 6566 վարակման դեպք, ընդ որում՝ 2134 մարդ առողջացել է, 194-ը՝ մահացել։ ԻԻՀ-ում չկա որեւէ շրջան, որտեղ կորոնավիրուս գրանցված չլինի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



