Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Օտարերկրացիներն ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան ձեռք բերել. ո՞րն է «փուչիկի» գաղտնիքը

ANALYSIS

Անշարժ գույքի շուկան տնտեսական չափազանց կարևոր դերակատար է։ Տնտեսական ընդհանուր վիճակի վրա մեծ ազդեցություն ունի նաև անշարժ գույքի շուկայի կայունությունը։ Կարծիք կա, թե անշարժ գույքի շուկան ինդիկատոր է՝ երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Եվ պատահական չէ, որ 2008 թվականին սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկիզբ առավ հենց ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակից։

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով «տնտեսական հեղափոխության» մասին, գիտակցում էր, որ այն պետք է տարածվի նաև անշարժ գույքի շուկայի վրա։ Դրանով էր պայմանավորված, որ վերջինս պարբերաբար դիմում էր (է) սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստան տեղափոխվելու և բնակարան ձեռք բերելու կապակցությամբ։ Օրինակ՝ բոլորն են հիշում, թե ինչպես էր Փաշինյանը համոզում երգիչ Սերժ Թանկյանին Հայաստանում բնակարան գնել։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանը հույս ուներ, որ իր իշխանության գալուց հետո «դրսի» հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ կմեծանա։ Վերջինս Nouvelle d'Armnie պարբերականին տված ընդարձակ հարցազրույցում հայտարարում էր. 

«Գալիս եք, անշարժ գույք եք գնում, եթե ուզում եք, և սկսում եք ապրել։ Այն, ինչ անում են մեր հայրենակիցներից շատերը։ Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա մենք տեսնում ենք անշարժ գույքի գործարքների ծավալների 11,1% աճ: Անշարժ գույքի գները կայուն աճում են, քանի որ բնակարանների պահանջարկը մեծ է»:

 

Եվ այս առումով 2019 թվականը պետք է լիներ բեկումնային տարի, քանի որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը իշխանություն ստացավ ոչ միայն գործադիրում, այլև Ազգային ժողովում, և անհրաժեշտ պայմանները կային ՀՀ անշարժ գույքի շուկայի նկատմամբ դրսի հետաքրքրության ավելացման համար։

Սակայն վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվարդեկտեմբերին» տեղեկագրի մեջ արձանագրված է, որ 2019թ. օտարերկրյա քաղաքացիները գնել են 674 անշարժ գույք: Իսկ նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 1266 անշարժ գույք: Ստացվում է, որ օտարերկրացիները ավելի շատ գույք են վաճառել, քան ձեռք են բերել։ Այսինքն՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։

Եվ հետաքրքրական է, որ այսպիսի իրավիճակում Հայաստանում անշարժ գույքի գները շարունակում են բարձր մնալ, ինչը նշանակում է, որ շուկայում պետք է անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ լինի, իսկ պահանջարկի ավելացումը, բացի վարկավորման հասանելիության ընդլայնումից, պետք է տեղի ունենա բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակի ավելացման պայմաններում, որպեսզի քաղաքացիներն ի վիճակի լինեն համապատասխան վճարումներ կատարել։

Սակայն բնակչության եկամուտներն ավելացել են միայն չնչին չափերով, և մի քանի հազարական դրամներով աշխատավարձերի և թոշակների բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ բնակչության վճարունակության ավելացման վրա։ Եվ պատահական չէ, որ տարբեր մասնագետներ այն կարծիքին են, որ անշարժ գույքի գների բարձրացումն արհեստական է, և այն նման է փուչիկի, որը կարող է ամեն պահի պայթել։ Մյուս կողմից՝ այսպիսի իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանում անշարժ գույքի հարկերի բարձրացմամբ։ Դեռևս անցած տարվանից կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը խոսում էր այն մասին, թե անշարժ գույքի հարկը կբարձրանա առնվազն 2,5-3 անգամ։ 

Իսկ 2019 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի կադաստրային գնահատման արդյունքում: Կարճ ասած՝ ավելացվում է անշարժ գույքի հարկումը։

Իսկ անշարժ գույքի հարկի բարձրացումը ազդելու է ոչ միայն հասարակ քաղաքացու, այլև բնակչության գործարար հատվածի՝ արտադրամասերի, առևտրի կենտրոնների, հյուրանոցների, ռեստորանային համալիրների, բիզնես կենտրոնների վրա՝ պատճառ դառնալով, որպեսզի բարձրանան այս հատվածի կողմից մատուցվող ծառայությունների գները, և սա կարող է թանկացումների ալիք առաջացնել նաև անշարժ գույքի շուկայից դուրս։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation