Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. վերջինս շրջված հայտնվել է ձորակում
SOCIETYԱրարատի մարզում, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ՝ 23-ամյա Իլոնա Թ-ի վարած Volkswagen Golf մակնիշի 36 TM 414 համարանիշի եւ Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Կառլեն Հ-ի վարած Opel Vectra 36 PG 602 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Opel-ը դուրս է կեել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ Volkswagen-ն էլ բախվել է ճանապարհի երթեւեկելի գոտո արգելապատնեշին։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



