Ինչպե՞ս զարդարաել մանկական սենյակն Ամանորին
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
Ամանորը սիրում են և երեխաները, և մեծահասակները։ Ինչո՞ւ սպասել դեկտեմբերի ավարտին։ Ամանորյա թուհուբոհի մեջ կարելի է ընկղմվել մինչև տոները սկսելը։
Արդեն այսօր կարելի է ստեղծել հեքիաթային մթնոլորտ տոնական դեկորի շնորհիվ։ Մի սպասեք դեկտեմբերի ավարտին, սկսեք զարդարել սենյակը առաջիկա հանգստյան օրերին։
Սկսեք մանկական սենյակից։ Երեխաներին այդ միտքը հատկապես դուր կգա և նրանք հաստատ հաճույքով ձեզ կսկսեն օգնել։
- Պատերին, առաստաղին ամրացրեք «թափվող ձյուն», անձրև կամ այլ տոնական զարդարանքներ։ Դրանցից շատերը, ի դեպ, կարող եք պատրաստել ձեր ձեռքերով։
- Սովորական ջրաներկով նկարեք լուսամուտների ապակիների վրա։ Սովորեցրեք դա անել նաև երեխաներին։
- Ստեղծեք տոնական զարմանալի մթնոլորտ տարբեր կպչուն նկարներով։
- Գնեք ամանորյա զարդանախշերով սպիտակեղեն երեխայի համար։
- Զարդարեք սենյակը խաղալիքներով, որոնք ասոցացվում են Ամանորի հետ։




















































