Սարսափելի դեպք՝ աշխարհի ամենախորհրդավոր անտառում. տղան ողջ-ողջ այրվել է
SOCIETYՖերգուս Չեթվին Քելլին այցելել է աշխարհի ամենախորհրդավոր անտառներից մեկը, երբ ընկերների հետ միասին հայտնաբերել են լքված գնացքի վագոն և մտածել, որ դա իրենց արձակուրդի երջանիկ դիպվածն է:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, 20-ամյա նորզելանդացի զբոսաշրջիկը բարձրացել է վագոնի մեջ և նկարվելու համար ձեռքը բարձրացրել՝ ցանկանալով թափահարել այն: Սակայն հենց այդ ժամանակ պատահել է սարսափելին: Նրա ձեռքը կպել է բաց հոսանքի գծին, էլեկտրահարվել և սկսել այրվել: Այրվել է մարմնի 86%-ը: Հոսանքը եղել է 27.000 վոլտ ուժգնության: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ընկել է կոմայի մեջ: Սկսել են ինտենսիվ բուժումը:
Սարսափելին նաև այն է, որ հիվանդանոցի անձնակազմից ոչ ոք տեղյակ չի պահել ծնողներին, և նրանք իմացել են այդ չարագուշակ լուրը համացանցից: Ֆերգուսի ընկերուհին, նախազգալով, որ ինչ-որ բան այն չէ, արթնացել է գիշերը և որոնել նրա անուն ազգանունը: Այսպես էլ տեղեկացել են: Անտառը գտնվում է Ռումինիայում՝ Տրանսիլվանիային մոտ: Համարվում է ռումինական «Բերմունդյան եռանկյունին»: Երկար ժամանակ ունեցել է պարանորմալ երևույթներ պարունակող խորհրդավոր անտառի համբավ: Այնտեղ նկատվել են ՉԹՕ-ներ, ուրվականներ, անբացատրելի լույսեր և առեղծվածային արարածներ: Ֆերգուսը գետնին հարվածել է գլխով, բայց դեռ հայտնի չէ՝ ստացե՞լ է գլխուղեղի վնասվածք, թե՞ ոչ:
Նրա հարազատները մեկնել են Ռումինիա, որպեսզի աջակցեն նրան: Ծնողները վախենում են, որ տղան այլևս չի արթնանա, որովհետև միանգամից երկու լուրջ վնասվածք է ստացել: Ինչպես պատմել են ընտանիքի անդամները, Ֆերգուսը շատ խելացի է եղել, բայց դպրոցն ավարտելուց հետո գերադասել է ճամփորդելը համալսարանից: Հայրը ասել է, որ նրա նպատակն է եղել 5 ամառ ճանապարհորդել:



