Փրկարարներն Արագած լեռան վրա գտնվող լեհ լեռնագնացներին ուղեկցել են մինչև շտապօգնության ավտոմեքենա
SOCIETYՄարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:
Փրկարարներն օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռնագնացներին և ուղեկցել մինչև շտապօգնության ավտոմեքենան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



