3-ամյա երեխան մահացել է՝ եղբոր կողմից գոլֆի մահակով գլխին հարված ստանալու հետևանքով
SOCIETYՆոր Զելանդիայում 3-ամյա աղջնակը մահացել է գլխին եղբոր կողմից հարված ստանալուց հետո: Նրա եղբայրը, ով 7 տարեկան է, հարվածել է երեխայի գլխին գոլֆի մահակով:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, պատահարը տեղի է ունեցել Ռոլսթոնի Քրայսթչերչ քաղաքի արվարձանում: Ինչպես հայտնել են, երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բայց հնարավոր չի եղել փրկել կյանքը: Հարցաքննությունը շարունակվում է՝ պարզելու, թե ինչ է եղել իրականում:
Ամենասարսափելին այն է, որ այս ողբերգական պատահարի մեղավորը փոքրիկի եղբայրն է եղել: Հիվանդանոցի խոսնակը տեղեկացրել է, որ ուղարկել են շտապօգնության մեքենա, 3 արագ արձագանքման տրանսպորտային միջոց, նաև Ռոլսթոնի Կամավորական փրկարարների բրիգադը, բայց, ցավոք, աղջիկը մահացել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



