Վթար Դալար գյուղում. կան տուժածներ
SOCIETYՄարտի 7-ին, ժամը 00:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., ծնված 1989 թ.) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Ստեփան Խ.-ն (ծնված 1992 թ.) և Զոհրաբ Պ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



