Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել (տեսանյութ)
SOCIETYՄարտի 3-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, Վանաշեն գյուղից Վեդի քաղաք տանող ճանապարհին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, իսկ մեքենայի զննությամբ՝ գործարանային համարով գազային ատրճանակ ու ևս մեկ դանակ՝ դարձյալ գաղտնի փականով։ Ատրճանակն ու դանակները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



