Զինված միջադեպ Երևանում. Բուռնազյան փողոցում հնչել են կրակոցներ, կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Այս պահին հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



