Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր զար­գա­ցում­ներ Ազա­տե­կի բազ­մա­մե­տաղ հան­քա­վայ­րի հնա­րա­վոր շա­հա­գործ­ման շուրջ

SOCIETY

Դեռ ամիսներ առաջ «Փաստը» գրել էր, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում «Վայք գոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումները տեղի բնակիչները տապալել էին։ Ընկերությունը դրանք կազմակերպել էր Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքի բացստորգետնյա շահագործման հայտի հանրային քննարկում անցկացնելու նպատակով։ Բնակիչները հուսով էին, որ այլևս առիթ չի լինի առնչվել այս խնդրին, սակայն այս տարվա հունվարին գրանցվել է մի նոր կազմակերպություն՝ «Վայկ ինվեստ» ընկերությունը, որը ևս ցանկանում է շահագործել Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքը։

Վայքի բնակիչ, «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի նախագահ, հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը նշում է, որ ընկերության ստեղծումից արդեն մի շաբաթ հետո նրանք հայտարարել են, որ Զառիթափում հանրային լսումներ են կազմակերպում։ 

«Գործընթացների այս արագությունը տարբեր կասկածներ է առաջացնում։ Ինչպես ստացվեց, որ հիմա, երբ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն նոր է զրկվել լիցենզիայից, դատական հայց է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեմ և հնարավոր է, օրինակ՝ վերականգնի իր լիցենզիան, հայտնվում է այս ընկերությունը, և օգտվելով իրավիճակից, ձեռք բերում թույլտվությունները և սկսում հանրային լսումների շարք իրականացնել։ 

Զառիթափում մասնակիցների մեծամասնությունը դեմ արտահայտվեց հանքի շահագործմանը, հաջորդ փորձն արեցին Վայք համայնքի մեջ մտնող Ազատեկ գյուղական բնակավայրում։ Քննարկման ժամանակ համայնքի ղեկավարի կողմից ուղարկված մեծաքանակ մարդիկ կողմ ստորագրեցին, արդյունքում ունեցանք պատկեր, երբ հանքի շահագործմանը կողմ ստորագրությունները երկուսով ավելի էին։ Բայց դա ընդամենը մեկ քննարկում էր, մինչդեռ օրենսդրությունը պահանջում է, որ լինի չորս քննարկում, որոնցից հետո համայնքը պետք է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության թույլտվություն տա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ղազարյանը։ 

Նա տեղեկացնում է, որ այդ ընթացքում քաղաքացիները ստորագրություններ էին հավաքում հանրագիր կազմելու համար՝ այն պահանջով, որ համայնքում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը, և համայնքի տարածքը հռչակվի էկոտնտեսական տարածք։ «Հունվարի 31-ին այդ հանրագիրը՝ 435 ստորագրությունով, հանձնեցինք համայնքապետարանին։ 

Մենք նաև խնդրել էինք ներքին քննարկումներ կազմակերպել այս հարցի վերաբերյալ։ Համայնքապետարանը հունվարի 28-ին նշանակել էր ավագանու նիստ, որի մասին մեկ շաբաթ առաջ պատշաճ չէր իրազեկել։ Երկու օր առաջ իրենց կայքում տեղեկատվություն հայտնվեց ավագանու նիստի անցկացման մասին՝ առանց օրակարգը նշելու։ Մեր՝ «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնության ներկայացրած հանրագրի պահանջն էր արգելել մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ ավագանու օրակարգում ներառված էր Ազատեկի հանքի շահագործման վերաբերյալ հարցը։ 

Մինչդեռ մենք Ազատեկի անուն չենք տվել։ Քննարկմանը ներկա էին նաև «Վայկ ինվեստի» ներկայացուցիչները։ Նրանք խոսում էին այն մասին, թե որքան օգուտ կտա հանքի շահագործումը, մենք հակադարձում էինք, որ Վայքի սարերում ուրան կա։ Համայնքի ղեկավարը ևս մի քանի հարցեր ուղղեց կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց ընդհանուր առմամբ հստակ պատասխաններ չտրվեցին։ 

Որոշվեց հարցը հետագայում ևս քննարկել, այդ մասին նույն օրվա երեկոյան հաղորդագրություն հայտնվեց համայնքապետարանի կայքում։ Բայց երկուշաբթի օրը համայնքապետարանը խմբագրում է նյութը և գրում է, որ թույլ են տվել հանքի շահագործում (Վայք համայնքի ավագանու՝ փետրվարի 28-ի որոշման մեջ նշված է՝ տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով, հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ փաստաթղթերի առկայության ժամանակ-խմբ.)»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ավագանու նիստի օրվա ավարտին իրենք զրուցել են ավագանու անդամների հետ, որոնք տեղեկացրել են՝ այդ հարցը չի քննարկվել և որոշում էլ չի կայացվել։ Սա քննարկման մասնակցող նախաձեռնության անդամների մոտ տարակուսանքների տեղիք է տվել, մասնավորապես, թե ինչպես է համայնքապետարանը ստացել ավագանու անդամների ստորագրությունները։

Ռուզան Ղազարյանը նշում է՝ անտեսվել է բնակիչների հանրագիրը, ինչպես նաև կայացվել է դրանից չբխող որոշում։ Նրա խոսքով, հանրագիրը ստորագրողների թիվը շարունակում է աճել և արդեն անցել է 500-ը։ 

«Համայնքապետարանը դրսևորեց անհասկանալի շտապողականություն, խմբագրեց սեփական որոշումը քննարկումը հետաձգելու մասին և գրեց, որ որոշումը կայացված է՝ համայնքին կանգնեցնելով փաստի առաջ և մերժելով համայնքի 500 բնակիչների օրինական պահանջը։ Թե՛ մեր, թե՛ փորձագետների կարծիքով սրա հետ կապված օրինականության խնդիրներ կան։ 

Չնայած նրան, որ լսում ենք, թե կառավարությունը որդեգրել է քաղաքականություն՝ հանքային նոր նախաձեռնությունները կասեցնելու վերաբերյալ, բայց փաստացի լրիվ հակառակն ենք տեսնում»,- հավելում է Վայքի բնակիչը։ Նա նշում է՝ ստացվում է, որ այսօր բնակիչները պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար և, ցավոք, այս պայքարում իրենք միայնակ են, չեն տեսնում պետության աջակցությունը։ 

Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար «Փաստը» դիմեց նաև Վայքի համայնքապետարան։ Մեր հարցադրումներին անդրադարձավ Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը։

««Վայկ ինվեստ» կազմակերպությունը ցանկություն է հայտնել շահագործել Ազատեկի ոսկի-բազմամետաղ հանքավայրը։ Ասեմ՝ ի սկզբանե, համայնքապետարանը համակարծիք է ժողովրդի հետ։ 

Եթե, որպես համայնքապետարան, համաձայն լինենք հանքավայրի շահագործման հետ, պետք է ասենք, թե ինչի համար ենք համաձայն, եթե դեմ ենք, ուրեմն չգիտենք՝ ինչի համար ենք դեմ։

 Այդ կազմակերպությունը մասնակցել է ավագանու նիստին, ավագանին որոշում է կայացրել՝ պարզելու այս ընկերությունը կարո՞ղ է լիցենզիա ստանալ, թե ոչ, նոր դրանից հետո կխոսենք։ 

Հիմա դնում ենք քվեարկության այն հարցը՝ համաձա՞յն ենք, որ այդ ընկերությունը հանքը շահագործի, թե՞ ոչ։ Չի կարող նման որոշում լինել»,-ասում է Մուշկամբարյանը։

 

Նա նշում է՝ ավելի պարզ ասած՝ ընկերությանը տրվել է հնարավորություն, որ նա կարողանա թղթաբանությունը կարգավորել։ «Ամեն դեպքում նա իրավաբանական անձ է, չենք կարող նրան մերժել։ Իրավաբանական անձ է, որը դիմում է ներկայացրել։ Բացի դա, նա մեկ անգամ Ազատեկ համայնքում հանրային քննարկում է կազմակերպել, բնակիչները հանրագիր են ներկայացրել, որ իրենք դեմ են հանքի շահագործմանը։ 

Մենք չենք կարող նաև այդ հարցը չքննարկել ավագանու նիստի ժամանակ՝ 400 ստորագրություն կա։ Անպայման այդ հարցը պետք է ընդգրկվեր ավագանու օրակարգում և քննարկվեր։ 

Բայց դա որոշում չի, այլ իրավաբանական անձին ընդամենը հնարավորություն է տրվել, որ նա գործողություններ իրականացնի։ Եթե դեմ ենք, պետք է հասկանանք, թե ինչի՞ համար։ Մարդիկ պետք է իրենց դիրքորոշումը ներկայացնեն, կան բնապահպանական հարցեր։ Եթե կողմ ենք, պետք է հասկանանք՝ ինչո՞ւ։ Հանքի շահագործումից մեր համայնքն օգտվելո՞ւ է։ 

Մենք պետք է այս հարցերի պատասխաններն ունենանք՝ նախքան որոշում կայացնելը։ Որպես համայնքապետարան հակված չենք ո՛չ հանքը բացվելուն, ո՛չ էլ այն չշահագործելուն»,-նշում է մեր զրուցակիցը։

 

Նա ընդգծում է՝ ՇՄԱԳ-ից հետո իրենք անպայման անդրադառնալու են այս հարցին։ Բացի դա, հավելում է, որ որպես քաղաքացի և այդ համայնքի բնակիչ, ունի իր տեսակետը. եթե հանքի շահագործումը վնաս է, ապա ինքը միանշանակ դեմ է դրա շահագործմանը։ «Ես այս համայնքում եմ ապրում։ Բայց եթե վնաս չէ, կողմ եմ, ինչո՞ւ դեմ լինեմ»,-նշում է Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder