Yerevan, 09.August.2026,
00
:
00
BREAKING


Տե­ղա­կան և իրա­նա­կան ապ­րանք­նե­րի մի­ջև մրցակ­ցու­թյուն է առա­ջա­նա­լու. գնա­ճը չի բա­ցառ­վում

SOCIETY

Օրեր առաջ բարձրաձայնվել էր, որ իրանական ծագման միրգ և բանջարեղեն տեղափոխող հայկական բեռնատարները չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը, և իրանական ծագման մթերքները Վրաստանի տարածքով արտահանել Ռուսաստան։ Պատճառն այն է, որ կորոնավիրուսի պատճառով Վրաստանը չի թույլատրում իրանական ապրանքի ներմուծումը, նաև վերարտահանումը դեպի Ռուսաստան։ 

Նախօրեին պարզ դարձավ, որ Հայաստանն Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարացնում է՝ այն տարածելով նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա։ Սա ենթադրում է, որ իրանական ծագման ապրանքների ներմուծման արգելք կա նաև Հայաստանում։ Վահրամ Միրաքյանն այն գործարարներից է, որը ևս իրանական ծագման ապրանք է արտահանում Ռուսաստան՝ Վրաստանի միջոցով։ 

Օրեր առաջ նա բարձրաձայնել էր խնդրի շուրջ դիվանագիտական միջամտության անհրաժեշտության մասին, իսկ արդեն այսօր առկա իրավիճակը նրան «գլխացավը բուժելու փոխարեն գլուխը կտրելու» մասին հայտնի ասացվածքն է հիշեցնում։

Խոսելով այս պահին առկա իրողության մասին՝ նա ընդգծեց. «Եթե ապրանքը մնաց այստեղ, հնարավոր մասը կպահենք, որ եթե 20 օրից սահմանը բացվեց, Վրաստանով արտահանենք։ Այն մասը, որը հնարավոր չէ պահել, կմտնի տեղական շուկա։ Քանի որ իրանական ապրանքների նոր խմբաքանակ Հայաստան ևս չի մտնի, հետևաբար գնանկում չի լինի, այլ գնաճ կլինի։ Ենթադրում եմ, որ որոշ ապրանքների մասով գնաճ կլինի»։ Անդրադառնալով իրավիճակից բխող ընդհանուր խնդիրներին ու քիչ վնասներ կրելու հնարավորությանը` մեր զրուցակիցը նշեց սահմանը բեռնատարների համար բաց պահելու մասին. «Իրանական սահմանը պետք է բացվի բեռնատարների համար, այն փակելը վակուում ու տարբեր խնդիրներ է առաջացնելու, շղթայական ռեակցիա է լինելու իր բացասական հետևանքներով։ Երկրորդ կարևոր հանգամանքը Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է՝ բեռնափոխադրումները հնարավորինս առանց խոչընդոտների իրականացնելու տեսանկյունից։ Տնտեսվարողը հնարավորինս քիչ վնաս կկրի, եթե համապատասխան վերահսկողությամբ բեռնափոխադրումներ իրականացվեն»։

Ինչ վերաբերում է վիրուսի վտանգին, ինչից և խուսափելով են կառավարությունները նման որոշումներ կայացնում, գործարարը շեշտեց. «Որևէ գիտական հիմք չկա, ըստ որի՝ միրգ-բանջարեղենի միջոցով կարող է տարածվել վիրուսը։ Չկա հիմնավորում, որ մարդը կվարակվի, օրինակ՝ իրանական կիվի ուտելով»։

Իրանի հետ առևտրաշրջանառության, վերոնշյալ խնդրի ու դրանցից բխող ազդեցության մասին զրուցեցինք նաև Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնտեսագետ-վերլուծաբան Աննա Մակարյանի հետ։

«Եթե մենք խոսում ենք Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղեն տեղափոխելու արգելանքի մասին, ապա այդ ապրանքները ՌԴ չվերարտահանվելու պարագայում իրացվելու են Հայաստանի շուկայում։ Արդյունքում տեղական և իրանական ապրանքների միջև մրցակցություն է առաջանալու, ընտրության դեպքում հայ սպառողը կարող է նախընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը։ 

Ինչ վերաբերում է երկու շաբաթով Իրանի հետ հաղորդակցության սահմանափակմանը, այստեղ տնտեսության վրա երկու ազդեցություն կա»,-ասաց նա՝ առաջինն առանձնացնելով զբոսաշրջությունը ու շեշտելով, որ Իրանից զբոսաշրջիկների հոսքն է կրճատվելու։ 

«Բացի այդ, զբոսաշրջության հետ կապված մի շարք ոլորտներում դանդաղ աճի տեմպեր կունենանք, որոնք հիմնականում կազդեն մեր ՀՆԱ-ի առաջին եռամսյակի ցուցանիշների վրա, ինչի հետևանքով մենք կունենանք ավելի դանդաղ աճի տեմպ»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառությանը՝ Աննա Մակարյանը շեշտեց, որ արտահանման տեսանկյունից մենք Իրան ենք արտահանում հիմնականում էլեկտրաէներգիա, և այս առումով սահմանի փակ լինելը ազդեցություն չի ունենա. «Ներմուծման կտրվածքով հիմնականում նավթամթերք և ցեմենտ ենք ներմուծել, ինչը կարելի է փոխարինել, օրինակ՝ տեղական ցեմենտով։ Ստացվում է՝ ընդհանուր առմամբ բեռնափոխադրումների սահմանափակման տեսանկյունից ազդեցությունը զգալի չի լինի»։

Դիտարկելով այն արգելանքը, ըստ որի, գործարարները չեն կարող իրանական ծագման ապրանք վերաարտահանել Ռուսաստան՝ Ա. Մակարյանը միաժամանակ շեշտեց. «Բնականաբար, նման բիզնեսով զբաղվող ընկերությունները կունենան կորուստներ»։ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի մասնագետը նշեց, որ ուսումնասիրություն են կատարել՝ 2019 թվականին Իրանից Հայաստան ներմուծված ապրանքների մասով։

«Թվերը փաստում են, որ մենք հիմնականում ներմուծել ենք բնական հեղուկ գազ, որը եղել է 20 տոկոս, նավթ-նավթամթերք՝ 10 տոկոս, և ցեմենտ՝ 8 տոկոս։ Ներմուծված հիմնական ապրանքները դիտարկելով, կարող ենք ասել, որ իրավիճակը մեր տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա։ Ի վերջո, ՀՀ-Իրան ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է ՀՀ առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը»,- եզրափակեց Ա. Մակարյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders