Երեւանում Toyota Land Cruiser Prado-ն բախվել է կայանված Nissan-ին եւ շրջվել (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 5/10 հասցեի դիմաց Երեւանի բնակիչ՝ 36-ամյա Մ. Հ-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 36 OC 721 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 CM 160 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RD 916 համարանիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի https://shamshyan.com/hy/article/2020/03/04/1148941/ հաղորդմամբ, բախման հետեւանքով Prado-ն կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում զննել է վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վնասվածքներ չի ստացել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Prado-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով դրանից հետո հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի, Opel-ի, ինչպես նաեւ վթարային վիրավիճակ ստեղծած եւ դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։




