Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի
INTERNATIONAL NEWSԱՄՆ Վաշինգտոն նահանգից հայտնել են Սիեթլի շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի եւս 3 զոհի մասին, հայտնում է Reuters-ը:
Ըստ առողջապահության դեպարտամենտի տեղեկությունների՝ Սիեթլի շրջանում անձանց ընդհանուր թիվը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, երեքշաբթի հասել է 27-ի:
27 դեպքից 9-ը Քիրքլանդ արվարձանի LifeCare բուժհաստատության պացիենտներն են, կորոնավիրուսի հետեւանքով մահացածներից 5-ը այդ հիվանդանոցից էին:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վերջին տվյալներով՝ երկրում ընդհանուր պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 դեպք: 60 վարակակիրներ հայտնաբերվել են 12 նահանգում, ավելացրած 48 մարդ, որոնց հիմնական մասը վարակվել է Ճապոնիայի ափին գտնվող Diamond Princess նավում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



