Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են 800-ով և հասել 2336-ի
INTERNATIONAL NEWSԻրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 800-ով՝ հասնելով 2336-ի, վարակից մահացածների թիվը հասել է 77-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռաիսիին հայտնել է, որ վերջին տվյալների համաձայն՝ վարակման նոր դեպքերը 825-ն են, մահվան ելքով դեպքերը՝ 11-ը:
« Ուրախացնում է այն, որ 435 մարդ ապաքինվել է»,- հաղորդել է փոխնախարարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



