ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ)․ Վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից
SOCIETYՏՈՆԵՐ
Բելառուս՝ Միլիցիայի օր, Չինաստան՝ Ծառատնկման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878- ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։
1893- ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։
1937- ծնվել է նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։
1937- ծնվել է հայտնի թերապևտ Էդուարդ Բաբայանը։
1940- ծնվել է ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։
1941- ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։
1980- վախճանվել է արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։
1981- ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, հետո թաքնվել են։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։
2005-Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել՝ փորձելով լուծել հայ և վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները:
2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ հաղթելով Շենան Թեյլորին։
2008- Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։
2008- ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:
2009-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:
2010-ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:
2011- վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր Ալենուշ Տերյանը։
2015- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։
ԱՇԽԱՐՀ
1152- Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։
1193- վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր Սալահ ադ Դինը։
1561 -իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։
1678- ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։
1789 -Նյու Յորքում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին Կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին Սահմանադրությունը։
1791- Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
1813 -ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի երդման արարողության ժամանակ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ մատուցվել է պաղպաղակ։
1832- վախճանվել է ֆրանսիացի հնէաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլ յոնը։
1852- վախճանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։
1872-վախճանվել է դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։
1877 -ամերիկացի գյուտարար Էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։
1880 -ամերիկյան «Նյու Յորք դեյլի գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։
1916- ծնվել է անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։
1918-Ատլանտյան օվկիանոսում՝ Բերմուդյան եռանկյունու շրջանում անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմածովային նավը՝ անձնակազմի 306 անդամներով։
1936 -իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիլիժաբլը։
1951- ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։
1955 -ոչ մեծ ճապոնական «Sony» ընկերությունը, շուկայում հանդիսանալով նորեկ, սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։
1975- Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։
1980- Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։
2006 - գործարկվել է ցանցային «Одноклассники» նախագիծը։
2012- Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ։



