Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Վահագն Աբգարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից վնասվածքներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն. ՔԿԾ

SOCIETY

Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք արձագանքում է այդպիսի ցանկացած դեպքի` դրանով իսկ հետևողական միջոցառումներ ձեռնարկելով պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման և օրինապահ վարքագծի խթանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ լրատվական ծառայությունից:

 

Մասնավորապես 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր և սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու և բժշկական օգնություն ստանալու նպատակով։

Հայտնաբերված վնասվածքների կապակցությամբ կալանավորված անձը հայտարարել էր, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, որոնցով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում ևս անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։

Նկատի ունենալով, որ դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել անհետաձգելի մի շարք գործողություններ, այդ թվում` քննության առարկա դարձնել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը, նախապատրաստվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը լուծելու համար։

Քրեական աստիճանակարգության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը և ծագած տարաձայնությունների պատճառները պարզելու, միաժամանակ միմյանց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը ձեռնարկել է նաև կազմակերպչական բնույթի այլ միջոցառումներ․ Վ․ Ա․-ի պահպանության գործառույթների իրականացմանը ներգրավվել են ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողները, իսկ կալանավորված անձի նկատմամբ բռնություն գործադրած դատապարտյալները տեղաբաշխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն։

Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և մեղավոր անձանց ի հայտ բերելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Ucom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customers