Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Ժո­ղո­վուր­դը չի փո­խի իր որո­շու­մը, ան­կախ նրա­նից, թե ինչ որո­շում­ներ կկա­յաց­վեն»

SOCIETY

«Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ վարչական դատարանը փետրվարի 26-ին բավարարել է ընկերության հայցը և անվավեր ճանաչել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թ.-ի օգոստոսի 24-ի թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Ամուլսարի ծրագրում 2018 թ.-ի ստուգումների արդյունքում, ըստ տեսչական մարմնի, «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10 պահանջ՝ ներառյալ Ամուլսարի ծրագրի շինարարության փուլում իրականացված (շինարարական նյութերի) ապօրինի հանքարդյունահանումը: 

«Լիդիանը» վիճարկել էր այդ կետերը և պնդել, որ տեսչական մարմնի ղեկավարը եղել է կողմնակալ այդ որոշումներում, որոնց արդյունքում քննչական կոմիտեն 2018թ.-ի օգոստոսին քրգործ էր հարուցել ընկերության նկատմամբ՝ հիմնվելով տեսչական մարմնի բացահայտումների վրա»: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը ողջունել է վարչական դատարանի որոշումը, «որով Հայաստանի դատական համակարգը փաստում է «Լիդիանի» գործունեության համապատասխանությունը օրենքին: 

Նախորդ մի շարք վճիռներով ևս Հայաստանի դատարանները պարզել էին, որ «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը ապօրինաբար խոչընդոտվել է»: Բացի դա, նորից անդրադարձ է կատարվում նրան, որ ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել իրենց ծրագրի դեմ ապօրինի գործողությունների հետևանքով, որոնց Հայաստանի կառավարությունը չի միջամտել։ 

Ի դեպ, տպավորություն է, թե «Լիդիանի» այս հայտարարությունը որոշակի մեսիջ է՝ ուղղված կառավարությանը, որում նշվում է՝ «ՀՀ կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակում են բացասաբար ազդել «Լիդիանի» բոլոր շահառուների վրա: Կոչ ենք անում կառավարությանն առաջնորդվել վարչական դատարանի վճռով և վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը»: 

«Լիդիանի» հայտարարությունից որոշ ժամանակ հետո բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, որ դիմելու են վերաքննիչ վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական դատարանի վճիռը, քանի որ, ըստ տեսչության, այն ոչ իրավաչափ է։ 

Միևնույն ժամանակ փետրվարի 28-ին հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Մորավեցին, որը քննում է «Լիդիան» ընկերությունների խմբի՝ սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության կառավարիչ ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: 

Բնապահպանական ճակատը գրության մեջ նշում է՝ ««Լիդիան» ընկերությունների խումբը ներքաշված է օտարերկրյա մի շարք դատական գործերում։ Խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսը դատարաններին հավաստիացնում է, որ խմբի անդամ ընկերությունները վերակազմավորվում են, փնտրում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը վերագործարկելու համար նոր ֆինանսավորում, անհնարինության դեպքում՝ արբիտրաժային ծախսերի համար ֆինանսավորում, ինչպես նաև՝ ընկերության գնորդներ։ 

Սելլերսը հայցում է պաշտպանություն սնանկությունից, իսկ գործը քննում է անվճարունակ ընկերությունների վերակազմավորման հարցերով մասնագիտացած սնանկության դատավոր Ջեֆրի Մորավեցի գլխավորած դատարանը»։ 

Հայկական բնապահպանական ճակատը կանադական դատարանին ու սնանկության կառավարիչ ընկերությանը տեղեկացրել է Էդվարդ Սելլերսի՝ 2019 թ.-ի դեկտեմբերի ցուցմունքում հայտնաբերված շուրջ երկու տասնյակ փաստական խեղաթյուրումների մասին: Բացի դա, ներկայացվել են հավել յալ տեղեկություններ ՀՀ դատարանում «Լիդիանի» գույքի վերաբերյալ կայացրած որոշումների մասին, ինչպես նաև վերոնշյալ պնդումները հաստատող պաշտոնական փաստաթղթեր: Վարչական դատարանի կայացրած վճռի մասին «Փաստը» կարծիքներ ստանալու համար դիմեց Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանին և բնապահպան Հակոբ Սանասարյանին։

Բնապահպան Հակոբ Սանասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց՝ մեծ հաշվով, Ամուլսարի շուրջ նոր իրադարձություններ տեղի չեն ունենում։ Սանասարյանը հիշեցնում է՝ ցավալի է, որ «Էլարդի» 300 էջանոց փաստաթուղթը, որն ամբողջությամբ ջարդուփշուր էր անում «Լիդիանի» նախագիծը, բացարձակ հակառակ ձևով ներկայացվեց:

 «Ամուլսարի տարածքը պատկանում է տեղի բնակչությանը, նրա սեփականությունն է, ժողովրդինն է։ Նա ոտքի է կանգնել և ասում է՝ ես չեմ ուզում կյանքից հրաժարվել և այս տարածքից հեռանալ։ Բնակչությունը սա է պահանջում և ամուր կանգնած է, կառավարությունն ի՞նչ կարող է անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սանասարյանը։ 

Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Համամիտ ենք այն տասը կետի հետ, որը նախկինում ներկայացրել է տեսչական մարմինը, բայց այնպես էլ չէ, որ դրանք են հիմք հանդիսացել Ամուլսար տանող ճանապարհները փակելու համար։ 

Անկախ նրանից, թե դատարաններն ինչ որոշումներ կկայացնեն... Կարծում եմ՝ ավելորդ է խոսել այն մասին, որ ժողովուրդը նման փոքր բաների պատճառով չի փոխի իր որոշումը։ Այստեղ կա հստակ համոզմունք, դիրքորոշում։ 

Բացի դա, ես ՀՀ այն քաղաքացիներից եմ, որը կարծում է՝ այսօր մեր դատական համակարգը գտնվում է ոչ պատշաճ վիճակում, և այս համակարգում պետք են արմատական փոփոխություններ։ Մենք, սակայն, ուշի ուշով հետևելու ենք վճռի բողոքարկման գործընթացին՝ անկախ նրանից՝ դա կազդի մեր որոշումների վրա, թե ոչ»։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia