Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Տուն-ին­տեր­նատ կըն­դուն­վեն մի­այն բնա­կա­րան, ժա­ռանգ և ըն­տա­նի­քում աշ­խա­տու­նակ այլ ան­դամ չու­նե­ցող­նե­րը. նա­խա­գիծ

SOCIETY

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ։

Գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց` գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Որպես առաջին քայլ նախատեսված է 2020 թվականից քառասունով նվազեցնել ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների թիվը` մինչ այդ գնահատելով խնամվողների անհատական կարիքները և ընտանիք վերադառնալու կամ այլ ծառայություններից օգտվելու կարողություններն ու ցանկությունները: Միաժամանակ, այդ գործընթացին զուգահեռ պետք է խստացվեն տուն-ինտերնատ ընդունվելու պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Տարեցներին կառաջարկվեն այլ ծառայություններ:

Նշվում է, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատում խնամվում է 640 շահառու, որոնց 60 տոկոսից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ՝ բնակարան: 

Գործող կարգը թույլ է տալիս տուն և ընտանիք ունեցող տարեցին ընդունել տուն-ինտերնատ, եթե ընտանիքում առկա են ինչ-ինչ խնդիրներ՝ սոցիալական մեկուսացվածություն, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ և այլն, և սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը տվել է դրական եզրակացություն: Արդյունքում մեծանում է տուն-ինտերնատներում խնամվողների և ընդունվելու համար հաշվառված անձանց թիվը, մինչդեռ տնային պայմաններում այդ տարեցներին խնամք մատուցելու դեպքում այն զգալիորեն կնվազեր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ քանի որ մյուս կողմից բավարար ծավալով և քանակով այլընտրանքային ծառայություններ չկան, որ մարդն ընտրության հնարավորություն ունենա, իսկ տարեց խնամող ընտանիքին աջակցություն տրամադրելու մեխանիզմները բացակայում են, նախարարությունը զուգահեռ իրականացնում է այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականություն: 

Այսպիսով՝ 2020 թվականին նախատեսվել է նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը և դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություններից օգտվողներինը (փոքր տների, տնային խնամքի, ցերեկային կենտրոնների, ընտանիքներին աջակցելու և այլ ծառայությունների միջոցով), այս նախագծով խստացվել են տուն-ինտերնատ ընդունելության պայմանները, որպեսզի այնտեղ հայտնվեն իրապես տուն-ինտերնատում խնամքի կարիք ունեցող շահառուները, իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ դիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ շարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում) և ստանալ տնային խնամք: 

Այսպիսով՝ նախագծով վերանայվել է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք: Մնացած դեպքերում անձին կառաջարկվի այլ ծառայություն: 

Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40 տոկոսով (հստակ գնահատված հաշվարկ դեռ չի կատարվել, սակայն մոտավոր պատկերն այդպիսին է) կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը, և դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային և արդյունավետ ծառայություններ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia