Իլիա 2-րդը կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի վերաբերյալ տեսիլք է ունեցել
SOCIETYԱմենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղեկացրել է հավատացյալներին, որ ինքը տեսիլք է ունեցել կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի մասին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ պատրիարքը տեսել է, թե ինչպես է կրակագույն ձիավորը թռել իր գլխի վրայով ու անհետացել: Հետո նրան մոտեցել է մի երեխա, թքել է գետնին, իր թուքը խառնել է մատով ու ճակատին խաչ է նկարել:
Իլիա 2-րդի խոսքերով դա այն նշանն էր, որ մարդիկ կկարողանան հաղթահարել կորոնավիրուսը:
Պատրիարքը նաև կոչ է արել հավատացյալներին չընկճվել, իսկ բժիշկներին շնորհակալություն է հայտնել ինքնազոհ աշխատանքի համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



