Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Հան­րաք­վե­ա­կան փա­կու­ղի.ո՞ր ճա­նա­պար­հը կընտ­րեն իշ­խա­նու­թյուն­նե­րը

ANALYSIS

Փետրվարի 27-ին լրացավ օրենսդրական ժամկետը, որի համաձայն, ՍԴ 7 դատավորները կարող էին օգտվել վաղաժամկետ թոշակի անցնելու և աշխատավարձի չափով հետագա ողջ կյանքում կենսաթոշակ ստանալու հնարավորությունից: 

Սակայն դատավորներից ոչ մեկը ցանկություն չհայտնեց սեղմել «կառավարության մեկնած ձեռքը»: Այսպիսի որոշումը սպասելի էր, և դա առաջին հերթին պայմանավորված է այն իրողությամբ, որ ՍԴ դատավորները բոլոր դեպքերում պրոֆեսիոնալ իրավաբաններ են: Ինչպես նրանք, այնպես էլ իրավագիտական հանրության այլ ներկայացուցիչներ հիշյալ օրենքը իրավունքի տեսակետից խիստ խոցելի են համարում: 

Այսինքն, եթե դատավորները սեղմեին կառավարության ձեռքը, ժամանակ անց՝ արդեն այլ իշխանության պայմաններում, գուցե հարկադրված լինեին բյուջե վերադարձնել չաշխատած կենսաթոշակը: Այսպիսով, եթե իշխանությունը հույսը դրել էր այն բանի վրա, որ վերջին պահին դատավորները տեղի կտան, և դրա շնորհիվ հնարավոր կլինի արդեն նշանակված հանրաքվեն չեղարկել, այդ հույսը չարդարացավ:

 Մնաց հանրաքվեի անցկացումը, ինչը սկզբունքորեն անհնարին չէ, սակայն իրավական տեսակետից մնում է խնդրահարույց: Մանավանդ, որ այս հարցում Եվրախորհրդի, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ հնարավոր պարզաբանումները իշխանության համար դեռ առջևում են: 

Ոչ մի հիմք չկա կարծելու, թե եվրոպական բյուրոկրատիան այդպես հեշտ ու հանգիստ թույլ կտա Եվրախորհրդի անդամ և պարտավորություններ ստանձնած պետությանը անտեսել այդ նույն եվրոպական կառույցի կարծիքը կամ «դաբրոյի» անհրաժեշտությունը: Ըստ այդմ, իշխանությանը առջևում մի քանի հնարավոր սցենար է սպասում: 

Առաջին հավանական զարգացումն այն է, որ իշխանությունները կշարունակեն համառել Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցում, ինչը կարող է հանգեցնել Եվրախորհրդից կոշտ արձագանքի: Ի վերջո, Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներն իրենք կարող են դիմել Վենետիկի հանձնաժողով՝ հանրաքվեի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու համար, և եթե այդ գնահատականը բարենպաստ չլինի, կարող է առաջանալ հանրաքվեի իրավական լեգիտիմության հարց՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով: 

Եթե իշխանությունները շարունակեն համառել իրենց կամակորության մեջ, ապա կարող են լինել և ավելի կոշտ քայլեր: Ընդհուպ մինչև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունների հարց դնելը, ինչը պարզապես քաղաքական կոլապս կլինի Փաշինյանի կառավարության համար: 

Ուստի չի բացառվում, որ կգործի երկրորդ սցենարը, երբ իշխանությունը այնուհանդերձ կդիմի Վենետիկի հանձնաժողով՝ բնականաբար փորձելով դրական եզրակացություն ստանալ հանրաքվեի անցկացման հետ կապված: Չի բացառվում, որ այդպիսի եզրակացություն լինի, ինչպես նաև հակառակը: Եվ այդ դեպքում իշխանությունը կվարվի համաձայն այդ եզրակացության՝ կա՛մ անցկացնելով, կա՛մ չեղարկելով, կա՛մ էլ օրենսդրական շտկումներ անցկացնելու պատճառաբանությամբ հետաձգելով հանրաքվեն: 

Եվ, վերջապես, կա երրորդ ելքը, և այդ իմաստով կորոնավիրուսի համաճարակի վտանգը ինչ-որ տեղ փրկօղակ է իշխանությունների համար: Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացության և Եվրախորհրդից շարունակական ճնշումների դեպքում, իշխանությունը կարող է դեմքը պահելու համար հանրաքվեն չեղարկել՝ հենց կորոնավիրուսի համաճարակի վտանգի պատճառաբանությամբ: 

Այդ կապակցությամբ իրադրությունը իրականում այնպիսին է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե համաճարակը ինչ զարգացում կունենա: Հետևապես, եթե իշխանությունը համառի ամեն գնով հանրաքվեն անցկացնելու հարցում, ապրիլի 5-ին կարող է բախվել մի պարզ իրողության, երբ Հայաստանի հպարտ քաղաքացիները սեփական առողջության անվտանգությունը կգերադասեն իշխանությունների համար «մասսովկա» ապահովելուց: 

Այսինքն, ուղղակի ընտրատեղամաս չեն գնա և չեն քվեարկի, ու այդ դեպքում իշխանությունը կկանգնի ավելի լուրջ պրոբլեմի առջև, երբ հարկադրված կլինի կա՛մ ընդունել հանրային մերժման իրողությունը, կա՛մ վարչական լծակների կիրառումով ստիպված կլինի զանգվածաբար կեղծել հանրաքվեն, ինչն աննկատ իրականացնել չի հաջողվի: 

Այդ դեպքում կստեղծվի բոլորովին նոր քաղաքական իրադրություն, ինչը նաև եվրոպական կառույցներին հնարավորություն կտա հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մասնավորապես այն կոնտեքստում, որ եթե Ալիևի վարչակարգը փետրվարի 9-ին անցկացրել է ամենևին էլ ոչ ազատ և ոչ արդար խորհրդարանական ընտրություններ, Հայաստանի կառավարությունն էլ՝ իր նպատակադրումներից ելնելով, կեղծել է հանրաքվեն: 

Հասկանալի է, որ դրանից հետո Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարության կղզի ներկայացնելու բարձրագոչ քարոզչությունը պարզապես կավարտվի: 

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement