Ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 տուժած
SOCIETYԵրեկ՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի հետնամասում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Մկրտիչ Հ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 CT 953 համարանիշի և 36-ամյա Ավետիք Ա.-ի վարած BMW մակնիշի 36 MO 651 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մկրտիչ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



