Օբաման կոչ է արել աշխարհի պետությունների ղեկավարներին համաձայնության գալ գլոբալ տաքացման դեմ պայքարում
POLITICSՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կոչ է արել աշխարհի պետությունների ղեկավարներին համաձայնության գալ գլոբալ տաքացման դեմ պայքարում: Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի ելույթի ժամանակ Օբաման նշեց, որ այս տարին 2015 թվականը լինելու է ամենատաք տարին: Իսկ մինչ այժմ գրանցված 15 տաք տարիներից 14-ը գրանցվել է 2000 թվականից ի վեր:
«Գլոբալ տաքացման հետանքով Ալյասկայում գյուղեր և ափամերձ բնակավայրեր են անցնում ջրի տակ: Մենք ի զորու ենք փոխել այդ ապագան: Որպես աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող և արտանետումների ծավալով երկրորդ տեղը գրավող պետության առաջնորդ՝ ես եկել եմ այստեղ ասելու, որ ԱՄՆ ընդունում է ոչ միայն կլիմայի փոփոխության գործում ունեցած իր դերակատարությունը, այլև հանձն է առնում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասել է նա:



