4-ամյա երեխան մահացել է գրիպից՝ չլսելով բժշկի կարգադրությունները
SOCIETYՖեյսբուքյան խմբերից մեկում հակավիրուսային դեղամիջոցներից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդը 4-ամյա երեխայի պատճառ է դարձել․․․

Մայրը պատմել է, որ երեխայի մոտ դեռ ախտորոշում չի եղել, սակայն փոքրիկը ջերմություն ու ուշաթափություն է ունեցել․․․

Ընտանիքի 4 երեխաներից 2-ի մոտ գրիպ է ախտորոշվել ու բժիշկը տան բոլոր անդամներին հակավիրուսային տամիֆլու է նշանակել․․․

Մայրը գրառում է կատարել «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ֆեյսբուքյան խմբում, որը ունի 178 հազար անդամ․․․

«Բժիշկը նշանակել է տամիֆլու, բայց ես այն չեմ կիրառել», – գրել է նա․․․

Նրան հորդորել են օգտվել միայն բնական միջոցներից՝ ինչպիսիք են անանուխի յուղը, նարդոսը, վիտամին C-ն․․․

Մայրը նշել է, որ նշված միջոցները չեն օգնում, եւ այլ խորհուրդներ է հարցրել․․․

Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել փորձել բուժել երեխային կրծքի կաթով, ուրցով, կտտկենու հատիկներով, չնայած դրանցից ոչ մեկը բժշկության մեջ գրիպի բուժման համար չի կիրառվում․․․

Երեխան, ի վերջո, հոսպիտալացվել է և չորս օր անց մահացել․․․

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում, հանրային առողջության և շրջակա միջավայրի վարչությունը հաստատել է, որ նախադպրոցական տարիքի երեխան մահացել է գրիպից, իսկ երեխայի անձնական տվյալներում տեղեկություն չկա՝ պատվաստվել է, թե ոչ․․․

Այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խմբի հին գրառումներում երեխայի մայրը նշել է, որ իր երեխաները պատվաստումներ չեն ստացել․․․

Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Սա ողբերգություն է եւ մենք այդ ընտանիքի եւ նրանց հարազատների կողքին ենք։ Մենք չենք ցանկանում, որ պատվաստանյութերի վերաբերյալ Facebook-ում ապատեղեկատվություն տարածվի եւ ամեն ինչ անում ենք դա բացառելու համար՝ այդ թվում նաեւ փակ խմբերում»։ Գրել է news.am-ը



