Մյասնիկյան փողոցում «Ռիցար» հյուրանոցի մոտ BMW-ն այրվել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «BMW E60» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հայկ Խ.) շարժիչի հատվածը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



