Գագիկ Սուրենյանը՝ Սպասվող Եղանակի Մասին
SOCIETYԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի։
Առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7․․․․-10 աստիճանի»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



