Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչ նույնն է, թղթա­բա­նու­թյունն է ավե­լա­ցել»

ANALYSIS

ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունն ու տեղի ունեցող զարգացումներն ընթանում են երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով, անգամ այն աստիճան արագ, որ հաճախ հնարավոր չէ հետևել լրահոսում տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքին ու բովանդակությանը։ 

2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը իր կառավարման արդեն երկու տարիների ընթացքում քանիցս ապացուցել է, որ հեռու է պետական կառավարումից, իսկ իրենց կողմից իրականացվող քաղաքականության ու գործողությունների մեջ դժվար է տրամաբանություն գտնել։ 

Եթե փորձենք հիշել, թե ինչ բոցավառ ու ամբոխահաճո հայտարարություններ էր հնչեցնում այսօրվա վարչապետը փողոցներից ու հրապարակներից, որոնք համբերության բաժակը լցրած ժողովրդի համար սրտի բալասան էին, և տեսնենք, թե ինչի ականատես դարձանք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ապա պարզ է դառնում, որ իշխանության գլխարկը իշխողի հոգեբանությունը փոխում է կայծակնային արագությամբ։ 

Որքան էլ տարօրինակ հնչի, իշխանություններն սկսել են առաջնորդվել «պետությունը մենք ենք, պետբյուջեն էլ՝ մեր սեփականությունը» տրամաբանությամբ, արդյունքում կատարվում են խոշոր ծախսեր, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, խիստ կասկածելի է։ 

Հենց միայն 7 անձից ազատվելու փաշինյանական նկրտումների համար հանրաքվե անցկացնելու նպատակով 3,5 մլրդ դրամի ծախսը լավագույն օրինակներից է։

Հիմա՝ մի երևույթի մասին, որը իշխանափոխությունից հետո անընդհատ հանրային ուշադրության կենտրոնում է, և որի հետ կապված իշխանությունները ոչ մի հոդաբաշխ պարզաբանում չեն ներկայացրել։ Խոսքը պետական ապարատում «բարի ավանդույթ» դարձած պարգևավճարների մասին է։ 

Չէ, իրականում պարգևավճարը նորմալ երևույթ է և ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն խոսքը մի կողմից՝ ինքնապարգևատրման ինստիտուտի մասին է, մյուս կողմից՝ «առաջին դեմքերի» աստղաբաշխական պարգևատրումների, և վերջապես՝ առանց աշխատանքի որակի գնահատման պարգևատրումների մասին: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, «մեր երկիրը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում...», շարունակենք՝ սպային քիչ է վճարում, դասախոսին քիչ է վճարում, գիտնականին քիչ է վճարում, որպեսզի ոչ թե «երկիրը դարձնի երկիր», ինչպես հուշում է տրամաբանությունը, այլ մեկ տարում, օրինակ, ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևավճար ստանան, կամ, ասենք, նախարարները, փոխնախարարները, մարզպետները ստանան աներևակայելի ծավալի պարգևավճարներ։ Թեմայի հետ կապված մասնագիտական սեգմենտը ներկայացնում է բավականին փաստարկված թեզեր, որոնց հետ ծանոթանալիս պարզ է դառնում, թե իրականում որտեղ է թաքնված «շան գլուխը»։ 

Ըստ այդմ, իշխանությունները պետական համակարգի աշխատողների բազային աշխատավարձի բարձրացման չեն գնում, որովհետև դա կպահանջեր անհամեմատ ավելի շատ միջոցներ, քան տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները: Այս ամենն իշխանությանը հնարավորություն է տալիս մի քանի անգամ քիչ գումար ծախսելով՝ կրկնապատկել բարձրաստիճանների՝ ընտրյալների աշխատավարձը:

 Շուրջ 1,5-2 տարի է՝ բոլորս տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են ավելի բարձր, կայուն պարգևավճարներ, սակայն հարց է, թե ինչու իշխանությունը չի գնում բազային աշխատավարձի բարձրացման, քանի որ պարգևավճարների նպատակը ոչ թե աշխատավարձի բարձրացումն է, այլ լավ աշխատանքի խրախուսումը: 

Հավելենք, որ իրենց այս քայլն իշխանությունները մեկնաբանում էին այն պնդմամբ, թե պարգևավճարները կիրառվում են, որպեսզի պետական սեգմենտից լավ կադրերը չհեռանան մասնավոր սեկտոր, որտեղ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է։ 

Ինչպես հայտնի է, պետական գերատեսչություններում պարգևատրման ֆոնդը 10 տոկոսի փոխարեն դարձել էր 30 տոկոս, և գրեթե բոլոր պետական ծառայողները ստանում էին հենց այդքան պարգևավճար, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում աշխատավարձը կրկնապատկվել էր, ի դեպ՝ հիշենք՝ վարչապետի գաղտնի հրամանով: 

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանն անընդհատ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության վերացման մասին, սակայն, ըստ մասնագիտական շրջանակների, իր իշխանությունն այդ ամենն անում է ավելի «կուլտուրական» ։ Ինչպես ասվում է հայտնի սքեթչում, «ամեն ինչ նույնն է, մենակ թղթաբանությունն է ավելացել»։ 

Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ խոսում էր այն մասին, որ 2019-ին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 100 մլն դոլար գումար, սակայն նույն 2019-ի պարգևավճարների ցանկն ուսումնասիրելով՝ պարզվում է, որ պետական ապարատում պաշտոնյաները պարգևատրվել են շուրջ 38 մլն դոլարով։ 

Ստացվում է այնպես, որ իշխանությունը «с лёгким движением руки» այդ գումարը մի գրպանից դրել է մյուս գրպանը։ Այսինքն՝ նախկինների գրպանից՝ ներկաների գրպանը: Իսկ թե դրանից ինչ է շահում երկիրն ու հասարակությունը, ինչ է շահում թոշակառուն, ուսուցիչը, գիտնականը, մի խոսքով՝ «ոչ ընտրյալներս», մնում է հարցական...

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation