Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է

SOCIETY
2019թ. օգոստոսից առ այսօր՝ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը որևէ պատասխան չի տալիս օտարերկրյա ներդրումային ծրագրին։ Երկու փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կատարել տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում, միայն առաջին փուլով ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր, զբաղվել մեքենաշինությամբ՝ հարկերից ազատման թույլտվության պարագայում:
Դեռևս օրեր առաջ, խնդիրը սաբոտաժ անվանելով, այս մասին գրել էր «Փաստ» օրաթերթը, սակայն հարցը, դեռևս, չի գրավել պատասխանատու մարմինների ուշադրությունը և չի արժանացել որևէ արձագանքի:
 
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցն առավել մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեց «First Industrial Zone» միջազգային ընկերության պրոեկտ մենեջեր Հրայր Նարիմանյանի հետ:
 
 - Պարոն Նարիմանյան, երկու տարի առաջ կառավարությանն եք ներկայացրել ներդրումային ծրագիր: Ի՞նչ փուլում է դիմումը։
 
2019թ. օգոստոսի 28–ին ներդրումային բիզնես ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Կդժվարանամ ասել՝ ինչ փուլում է գտնվում բիզնես ծրագիրը կառավարությունում, քանի որ առ այսօր պատասխան չունենք։ Բայց մեր ունեցած տեղեկություններով, սահմանված կարգի համաձայն, 20 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխան ստանայինք, բայց արդեն անցել է շատ երկար ժամանակ, սակայն պատասխան չունենք։ Բազմիցս դիմել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, կառավարությանը, որպեսզի հասկանանք՝ ինչ փուլում է գտնվում դիմումը, բայց պաշտոնական որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Ամեն դեպքում, պատասխան ստանալու բոլոր ժամկետները խախտված են։
 
-Դուք ակնկալում եք ստանալ կառավարությունից մերժմա՞ն պատասխան։
 
Մենք ակնկալում էինք դրական պատասխան, քանի որ ասում էին, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և մտածում էինք, որ մեր նախաձեռնած լավ գաղափարը պետք է դրական արձագանք ստանա։ Բայց նույնիսկ մերժման պատասխանը մենք հիմա չունենք։ Մեր ներկայացրած բիզնես ծրագիրն ուսումնասիրելու համար կառավարության աշխատակազմի կողմից ստեղծվել է հանձնաժողով։  Այդ հանձնաժողովում ընդգրկված պաշտոնյաներից որևէ մեկի հետ ներդրողների միջև հանդիպում չի եղել։ Երկու տարի բանակցել ենք, բայց այդ ընթացքում նրանցից որևէ մեկի հետ չենք հանդիպել, չենք քննարկել ծրագրի մանրամասները և արդյունավետությունը։ Այդ հանձնաժողովում ներառված են 9 գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն նրանց մեջ կան մարդիկ, ովքեր, ընդհանրապես, առնչություն չունեն մեր ներկայացրած ծրագրի հետ և, առնվազն, զարմանալի է այն փաստը, որ հանձնաժողովի կազմում ներառված չեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՊՆ-ի կամ Ռազմաարդյունաբերության Կոմիտեի կողմից։
 
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս վիճակը ինչ–որ տեխնիկական խնդրի հետևանք է, թե հակված եք մտածել, որ թիմային սխալ աշխատանքի հետևանք է։
 
Կարծում եմ՝ պատճառը թիմի ոչ ճիշտ, ոչ լիարժեք, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է։ Եթե ամեն ներդրողի ամիսներով սպասեցնեն, ու թողնեն անպատասխան, ոչ ոք չի գա Հայաստան ներդրումներ անելու։ Տեխնիկական սխալ չի կարող լինել, քանի որ բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ունեցել հանձնաժողովի քարտուղարի հետ, ինձ վստահեցրել են, որ դիմումը ընթացքի մեջ է, բիզնես ծրագիրը կհաստատվի, սակայն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ծրագիրը չի հավաքել համապատասխան անցումային միավորներ։ Սակայն, դա ոչ թե ծրագրի ոչ լիարժեք լինելուց է, այլ հանձնաժողովի կազմում ընդրգկված ոչ կոմպիտենտ մասնագետներից, մարդիկ, որոնք ընդհանրապես առնչություն չունեն տվյալ ոլորտի հետ և հետևապես չեն կարող  մասնակից լինել ծրագրի հաստատման կամ մերժման գործընթացին։ Մենք համապատասխան գերատեսչության հետ մեկ տարի բանակցություններ ենք վարել և, եթե եղել են խնդիրներ համապատասխան գերատեսչության նախարարի և փոխնախարարների մակարդակով, արձագանքվել և շտկվել են դրանք։ Բացի այդ, ներդրողները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և վարչապետն իր լիակատար աջակցությունն է հայտնել ծրագրի օրինական և ամբողջական իրականացմանը։ Բայց դիմումը Կառավարություն մուտք անելուց հետո, ես ծրագրի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսնում հանձնաժողովի կողմից։  Ես բազմիցս դիմել եմ հանձնաժողովին, որպեսզի ներկա գտնվեմ նիստերից գոնե մեկին, որոնք, ըստ իմ տեղեկության, եղել են չորսը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնեմ ներդրումային ծրագիրը, պատասխանեմ նրանց հարցերին, սակայն ապարդյուն։
 
–Ի՞նչ է նախատեսվում ներդրումային ծրագրով։
 
Մեր նպատակն է հիմնել արդյունաբերական գոտի, և այնտեղ լինել առաջին օպերատորը։ Ներդրողներից մեկը ոլորտում առաջատար մեքենաշինական «Streit Group» ընկերությունն է, իսկ մյուսը՝ հայազգի խոշոր գործարարներից մեկը, ինչով էլ հենց պայմանավորված է ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացնելու միտքը, այլ ոչ օտարերկրյա  զարգացած այլ երկրում։ Բայց քանի որ գործընթացը սպառել է բոլոր խելամիտ ժամկետները, ներդրողները հիասթափված են նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից։
 
–Ինչի՞ց է հրաժարվում Հայաստանի իշխանությունը, ներդրումների ինչ ծավալից։
 
Բիզնես ծրագիրը նախատեսում է երկու փուլ՝ առաջին փուլով նախատեսվում է կառուցապատում 10 հա տարածքում, իսկ երկրորդ փուլով ևս 15 հա։ Միայն ցանկապատվող 10 հա տարածքը իր ներքին ճանապարհներով, կառուցվածքներով, 5000 քմ. տարածք զբաղեցնող գործարանով, արդեն իսկ, միլիոնավոր դոլարների ներդրում է, հարյուրավոր նոր աշխատատեղերի ստեղծում է, Հայաստանի կողմից նման պրոդուկտ ունենալու, այն արտահանելու և դրանով իսկ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու լավ հնարավորություն։
 
Ես արդեն քաջատեղյակ եմ, որ ամենայն հավանականությամբ, ծրագիրը մերժվել է ՀՀ կառավարության կողմից և անկեղծ ասած, ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունը մերժում է նման հեռանկարային, եկամտաբեր, խոշոր ներդրումային ծրագիրը՝ դրանով իսկ հրաժարվելով մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումից, մրցունակ արտադրանքի արտահանումից, ինչը, միանշանակ, մեծ թափ էր հաղորդելու Հայաստանի տնտեսությանը։
The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan