Վրաստանում ևս երկու անձ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով
SOCIETYՎրաց-ադրբեջանական սահմանից Վրաստանի երկու քաղաքացի է հոսպիտալացվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Երկու քաղաքացու մոտ էլ նկատվել է բարձր ջերմություն: Այս պահին տղմարդիկ գտնվում են բժշկական հսկողության տակ: Նրանք կորոնավիրուսի թեստ կանցնեն:
Այլ մանրամասներ չեն նշվում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նախարարը նշել է, որ հիվանդը Վրաստանի քաղաքացի է, որը փետրվարի 25-ին է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



