«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին
SPORTԼոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ամռանը կքննարկի թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Daily Mail-ը։
Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Միլանի «Ինտերը»։ 30-ամյա ֆուտբոլիստը նաեւ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Արսենալի» հետ դրա հավանականությունը քիչ է։
Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նապատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանեն Օբամեյանգի հեռանալը թույլ չտալու համար։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



