7000 տարեկան «մածունը». որքանո՞վ է օգտակար յոգուրտը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիայն 20-րդ դարի վերջին են ԽՍՀՄ-ում ապրող մարդիկ կարողացել համտեսել յոգուրտ` վառ պիտակներով պլաստիկ բաժակներում: Բայց սխալ է կարծել, որ դա նոր սննդամթերք է և նախկինում անհայտ է եղել: Իրականում յոգուրտի պատմությունը սկսվել է մոտ 7000 տարի առաջ:
Դժվար է ասել, թե ով է առաջինը այն պատրաստել: Յոգուրտների մասին տեղեկություններ պահպանվել են տարբեր ժողովուրդների մոտ, բայց արդյունքում բոլորն էլ պատմում են գրեթե նույն ժամանակահատվածի մասին:
Հայերի մոտ այն կոչվել է մածուն, և հազարամյակների պատմություն ունի: Թուրքական ժողովուրդները յոգուրտին անվանել են «սպիտակ թթվածին», և իրենց կուռքերի բարեհաճությունը ստանալու համար այն զոհաբերել են նրանց:
Քոչվորները, որոնք կաթը տեղափոխելու համար օգտագործել են կենդանու կաշվից պատրաստված անոթներ, ևս իմացել են յոգուրտի մասին: Հավանաբար, կաթը աղտոտվել է ֆերմենտացնող բակտերիաներով և շփվել թթվածնի հետ:
Իսկ երկար ճանապարհորդությունների ժամանակ կենդանիներն անընդհատ շարժվել են, անոթներում կաթը խառնվել է, իսկ արևի ճառագայթները տաքացրել են այն, և նման կերպ ստացվել է յոգուրտ: Հնդկաստանում այդ արտադրանքը ստացել են մի փոքր այլ կերպ: Կաթը լցրել են մեկ անոթից մյուսը` օգտագործելով մահուդե կոպիտ կտոր:
Իրական թագավորական համբավ յոգուրտը ձեռք է բերել 1501 թվականին՝ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Վալուայի հիվանդության ժամանակ: Պալատական բժիշկները, փորձելով բոլոր դեղերը, կանխատեսել են արագ մահ: Իսկ հետո բժիշկներից մեկը թագավորին առաջարկել է ամեն օր յոգուրտ խմել:
Եվ թագավորը վերականգնվել է: Ֆրանսուայի հրամանով թագավորական պալատ է բերվել ոչխարների հոտ, որպեսզի մշտապես ձեռքի տակ ունենա թարմ յոգուրտ: Յոգուրտի պատմության մեջ կարևոր ավանդ է ներդրել Նոբել յան մրցանակի դափնեկիր Իլ յա Իլ յիչ Մեչենիկովը:
Նա իրեն նվիրել է կաթնամթերքների, ներառյալ յոգուրտների ուսումնասիրությանը: Դիտելով Բալկաններում ապրող ժողովուրդների կենցաղը՝ Մեչենիկովը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ նրանք մշտապես խմում են յոգուրտ կոչվող կաթնային ըմպելիք և հայտնի են իրենց երկարակեցությամբ: Գիտնականին հաջողվեց պարզել կաթի խմորմանը նպաստող մանրէն ե րը` Lactodacillus bulgaricus - ը և Streptococcus thermophilus-ը:
20-րդ դարի սկզբին Ռուսաստանում Մեչենիկովի առաջարկով , ըստ բուլղարական բաղադրատոմսի, սկսել են արտադրել ոչխարի կաթի թթվային շիճուկ:
Այն ժամանակ այդ շիճուկը կարելի էր գնել միայն դեղատանը: 20-րդ դարի 30-ական թվականներին իսպանացի Իսահակ Կարասոնինին, որը «Դանոն» կաթնամթերքի կայսրության հիմնադիրն է, հաջողվել է Պաստերի ինստիտուտից, որտեղ իր աշխատանքներն էր իրականացրել Մեչնիկովը, ստանալ լակտոբակտերիաների արտադրության արտոնագիր:
Դրանից հետո արդեն յոգուրտ հնարավոր էր գնել ոչ միայն դեղատանը, այլ նաև սովորական սննդամթերքի խանութում: Մինչև որոշակի պատմական ժամանակահատված, երբ յուգուրտը չէր ենթարկվում ջերմային մշակման, այն պարունակել է կենդանի օգտակար միկրոօրգանիզմներ:




















































