Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը տա­րեց­տա­րի կրճատ­վե­լու են. ծրա­գիրն անց­նում է ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման

SOCIETY

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ Հիմնադրամի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: 

Ներկայումս «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործունեություն է իրականացնում Կոտայքի և Տավուշի մարզերում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), մոր և մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։ Օրերս համացանցում հայտնված մի «նամակից» տեղեկացանք, որ 2020 թվականից սկսած հիմնադրամը մտնում է ինքնաֆինանսավորման փուլ, ինչը նշանակում է, որ միջազգային ֆինանսավորումն աստիճանաբար կդադարեցվի։ Նշվում է, որ առանց աջակցության հիմնադրամը չի կարող շարունակել իր գործունեությունը։

Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար դիմեցինք «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ խոսքը ֆինանսավորման լրիվ դադարեցման մասին չէ։ «ՍՕՍ»-ը գործում է աշխարհի 136 երկրում։ Դրանցից կեսից ավելին արդեն ինքնաբավության են հասել, այսինքն՝ բոլոր ծրագրերն իրականացնում են տեղական ռեսուրսների հաշվին՝ հովանավորների և պետության հետ համատեղ։ «ՍՕՍ Հայաստանը» երեսուն տարի անընդմեջ ֆինանսավորվել է միջազգային սուբսիդիաների հաշվին։ Ժամանակի ընթացքում՝ 2021 թվականից սկսած, այն պետք է ինքնաբավության հասնի։ Սակայն դա չի նշանակում, որ 2021 թվականից մեր ծրագրերը դադարում են, ծրագիրը փակվում է և այլն։ Դա նշանակում է, որ միջազգային սուբսիդիաները տարեցտարի կրճատվելու են, ավելի կոնկրետ՝ Հայաստանից ինչ քանակի ներդրում անելու հնարավորություն եղավ, այդ քանակով էլ նվազելու են միջազգային սուբսիդիաները»,-«Փաստի» հետ զրույցում  ասում է Սարգսյանը։

Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում, բացի միջազգային սուբսիդիաները, բարեգործական հիմնադրամն ունեցե՞լ է ֆինանսավորման այլ աղբյուրներ, հիմնադրամի ազգային տնօրենն արձագանքում է. «Մինչև 2020 թվականը պետական որևէ ներդրում չի եղել։ 2020 թվականի համար «ՍՕՍ Հայաստանը» մասնակցել է մրցույթի, որը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մասնակցել ենք, մի քանի մրցույթներում հաղթող ճանաչվել։ Հիմա արդեն՝ 2020 թվականից մեր որոշ ծրագրերի համար կարողացել ենք պետությունից որոշ՝ փոքր ծավալի ֆինանսավորում ստանալ։ 

Իհարկե, տարիների ընթացքում եղել են և կան բարեգործներ, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում որոշակի աջակցություն տրամադրում են հիմնադրամին, բայց դա պարբերական բնույթ չի կրում, ինչն ընդունված է ամբողջ Եվրոպայում»,-նշում է մեր զրուցակիցը։

Սարգսյանը հավելում է՝ ներկայումս բարեգործական հիմնադրամն իր խնամքի տակ գտնվող 240-ից ավելի շահառու ունի, իսկ ընտանիքների ամրապնդման ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքների թիվն անցնում է 1500-ը։ «Մենք մատուցում ենք մի քանի ծառայություն։ Ծառայությունների մի մասը երեխաների այլընտրանքային խնամքն է, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում։ Այդ երեխաները մեզ մոտ ստանում են շուրջօրյա կամ կարճաժամկետ խնամք, իսկ եթե երեխան կանգնած է մանկալքության շեմին և կարող է հայտնվել խնամք իրականացնող որևէ հաստատությունում, աջակցում ենք այդ երեխայի ընտանիքին, անում հնարավորը, որպեսզի երեխան մնա իր կենսաբանական ընտանիքում։ Այսինքն՝ մեզ համար ամենակարևորը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է»,-ընդգծում է հիմնադրամի ազգային տնօրենը։

Նա միևնույն ժամանակ փարատում է այն բոլոր մտահոգություններն ու կասկածները, որ «ՍՕՍ Հայաստանի» գործունեությունը կարող է կտրուկ դադարել։

«Ամբողջ աշխարհում «ՍՕՍ»-ը գործում է 70 տարի, իսկ Հայաստանում այս տարի նշում ենք մեր գործունեության 30-ամյակը։ Ամբողջ աշխարհում «ՍՕՍ»-ն ունի պրակտիկա՝ որևիցե ծրագիր երբեք կտրուկ չի փակվում։ Եթե ունենք ժամկետային ծրագիր, ասենք, 4 տարով, այն 4 տարի իրականացվում է, հետո վերջանում, եթե հնարավորություն չի լինում երկարաձգելու։ 

Այն ծրագրերը, որոնք ժամկետային չեն, այլ «ՍՕՍ»-ի ստանդարտ ծրագրերն են, մինչև դրանց ճակատագիրը չի որոշվում, օրինակ՝ պետությունը կամ որևէ դոնոր կազմակերպություն չի սկսում ֆինանսավորել այն, «ՍՕՍ-ը» չի փակում դրանք և դադարեցնում դրանց ֆինանսավորումը։ Նա չունի այդպիսի պրակտիկա՝ ծրագիրը փակել կամ օրինակ՝ ասել, որ այսքան ժամանակ ծրագիրն իրագործվեց, հիմա այլևս չի կարող»,-եզրափակում է Սպարտակ Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank