Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ են խոս­տում­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը «գրվում սա­ռույ­ցին»

ANALYSIS

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետևում հիմնականում սոցիալական պատճառներ էին թաքնված։ Մարդիկ տարիներ շարունակ հույսեր էին փայփայում, թե իրենց կյանքը պետք է էականորեն բարելավվի, սակայն այդ ակնկալիքները չէին իրականանում։ 

Զուգահեռ խորանում էր անարդարության զգացողությունը, իշխանությունը ավելի ու ավելի էր հեռանում իրականությունից: Եվ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ հանրությանը ամենաշատը կյանքի որակի բարձրացման և տնտեսական զարգացման խնդիրն է հուզում, սկսեց խաղարկել այդ թեման։ 

Իշխանափոխության օրերին Փաշինյանը բազմիցս հայտարարում էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա այնպիսի քայլեր է ձեռնարկելու, որ քաղաքացիների կյանքն էապես բարելավվի։ 

Ու քաղաքացիների մոտ հույսեր էին արթնանում, որ եթե Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հայաստանը կթևակոխի տնտեսական զարգացման նոր շրջափուլ։ Եվ քանի որ հանրության ակնկալիքները շատ էին նոր կառավարությունից, Փաշինյանը ստիպված էր ժողովրդին զբաղեցնել «տնտեսական հեղափոխության» մասին հայտարարություններով։ Սակայն տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանի և ժողովրդի ընկալումները տարբերվում են։ 

Մարդիկ ցանկանում են, որպեսզի էականորեն բարելավվի իրենց կյանքի որակը, Հայաստանի տնտեսությունը զարգանա առաջանցիկ տեմպերով, սակայն Փաշինյանի կառավարությունը տարբեր մանր-մունր ձեռքբերումները ցանկանում է հանրությանը հրամցնել որպես «տնտեսական հեղափոխության» լուրջ արդյունքեր։ 

Ու ամենահետաքրքրականն այն է, որ Փաշինյանն այնպիսի խանդավառությամբ է ներկայացնում կառավարության փոքր հաջողությունները, որ թվում է, թե նման իրադարձություններ երբևէ չեն գրանցվել Հայաստանի պատմության մեջ։ 

Իսկ ավելի դիպուկ ձևով ասած՝ կառավարությունն ինչքան հնարավոր է ուռճացնում է իր աշխատանքի արդյունքները և ամեն ինչ ներկայացնում միակողմանի։ Այնինչ, պետք է նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպես, երբ խոսք է գնում քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման թեմայով, Փաշինյանը փաստարկ է բերում, թե մարդիկ այսօր 50 եվրոյով կարող են գնալ Հռոմ և հետ գալ, կամ սննդամթերքի գինն անկում է ապրում, թոշակները և աշխատավարձերը մի քանի հազար դրամով բարձրացել են և այլն։ 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ևս վարչապետը փորձում էր համոզել, որ տնտեսական հեղափոխությունն արդեն իսկ իրողություն է։ 

Բայց Փաշինյանին, իհարկե, ձեռնտու չէ հայտարարել, որ 50 եվրոյով Հռոմ գնալը քաղաքացիների գերակշռող մեծամասնության համար էական նշանակություն չունի, չհաշված, որ դա իրականում անհնար էլ է: Էականը մարդկանց եկամուտների ավելացումն է, աշխատատեղերի ստեղծումը, տնտեսական գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ 

Այնինչ, այսօր Հայաստանում մարդիկ կան, որ, ինչպես Փաշինյանն էր սիրում հայտարարել, «հացին կակա են ասում»։ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Փաշինյանը սահմանեց այն նշաձողերը, որոնց պետք է հասնել։ Այսպես, նա հայտարարեց, թե մինչև 2050 թվականը իրենց իշխանությունը ստեղծելու է 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծելու է 2,5 մլն մարդու զբաղվածության հարց, վերացնելու է աղքատությունը և ամենակարևորը՝ տասնհինգապատկելու է Հայաստանի ՀՆԱ-ն։ 

Այլ հարց է, թե ինչու է վերցվում հեռավոր 2050 թվականը: Դրան արդեն անդրադարձել ենք. շատ երկար ժամանակի համար խոստում տալը հեշտ է, այն ժամանակ ոչ ոք չի կարող պատասխան պահանջել: Այլ հարց է, որ առաջիկա 1-2 տարվա համար կոնկրետ ոչինչ չի նշվում: Բայց սա էլ մի կողմ:

Իսկ ինչքանով է Փաշինյանի կառավարությունը կարողացել արդյունքներ գրանցել կամ քայլեր ձեռնարկել այդ նշաձողին աստիճանաբար մոտենալու համար։ Եթե նախատեսվում է, որ մինչև 2050 թվականը պետք է տասնհինգապատկվի ՀՆԱ-ն, ապա ստացվում է, որ այդ նպատակի իրականացման համար դեռևս 30 տարի կա, որը ենթադրում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2 տարին մեկ պետք է կրկնապատկվի, ինչը Հայաստանի պարագայում ֆանտաստիկ ցուցանիշ է և գրեթե անհնար։

Գոնե մարդկանց կյանքում փոփոխություններ արձանագրելու համար պետք է, որ Հայաստանը ամեն տարի ունենա առնվազն երկնիշ թվով աճ, բայց սա էլ չկա։ Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս։ 

Ու որքան էլ թմբկահարվի, թե սա հետքոչարյանական շրջանի համար աննախադեպ ցուցանիշ է (ստացվում է, որ 0,1 տոկոսը հսկայական նշանակություն ունի, քանզի 7,5 տոկոս աճ եղել է), այդուամենայնիվ, այդ թիվն ինքնին նշանակում է, որ Փաշինյանը ձախողել է իր «հեղափոխական» առաքելությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation