Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորի Արին գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ (ֆոտո)
SOCIETY
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 24-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը և կից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 25-ին, ժամը 01:10-ին, մարվել՝ 03:15-ին:
Այրվել են տան առաստաղը (մոտ 24 քմ), սենյակի փայտյա կառուցատարրերը (մոտ 18 քմ), անասնագոմի տանիքի (մոտ 40 քմ) փայտյա կառուցատարրերը, և ջերմահարվել՝ մոտ 40 քմ ազբոշիֆեր:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



