Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել
SOCIETY Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:
Ավտոմեքենան՝ փայտանյութով տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



