Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել Հայաստանի համար

ANALYSIS

Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա, լուրջ արտաքին տեղաշարժեր են տեղի ունենում տարածաշրջանում։

 Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխում են լարվածության նոր փուլ։ 

Ռուս-թուրքական շահերի բախման կենտրոնում է հայտնվել Սիրիան, որտեղ Ռուսաստանն աջակցում է նախագահ Ասադին և սիրիական կառավարական բանակին, իսկ Թուրքիան՝ ընդդիմադիրներին։ Խնդիրն այն է, որ Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ բնակավայրեր էին գրավել Հալեպի հյուսիսում՝ ստիպելով ընդդիմադիրներին հեռանալ դիրքերից, որոնք զբաղեցնում էին տարիներ շարունակ: 

Իսկ ավելի վաղ Ասադի բանակը վերահսկողության տակ էր առել Դամասկոս-Հալեպ առանցքային նշանակության մայրուղին: 

Երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևել յան նահանգում սիրիական բանակի առաջխաղացման արդյունքում մեկ տասնյակից ավելի զինվոր կորցնելուց հետո Թուրքիան որոշել է նոր զորքեր տեղափոխել Սիրիա։ 

Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե հրադադարը խախտելու դեպքում միջոցներ է գործի դնելու ինչպես ծայրահեղականների, այնպես էլ մյուս ուժերի դեմ՝ նկատի ունենալով Սիրիայի կառավարական զորքերին։ Թուրքիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել սիրիական զորքերի առաջխաղացումն ու մեղադրում այդ երկրին։ 

Ռուսաստանն իր հերթին մեղադրում է Թուրքիային Սոչիի համաձայնագիրը չկատարելու համար։ Համաձայնագրով 15-ից 20 կմ-անոց ապառազմականացված գոտուց Թուրքիան պետք է մաքրեր բոլոր արմատական ահաբեկչական խմբավորումներին, հաներ ծանր զրահատեխնիկան և բացեր ճանապարհները, ինչը չի արել։ 

Եվ այս կոնտեքստում հետաքրքրական է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի հայտարարությունը, թե Թուրքիայի կողմից Իդլիբում ռազմական գործողություն սկսելը կլինի իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարը: 

Ի պատասխան՝ Թուրքիան ակնարկում է, որ Մոսկվայի հետ բանակցություններում առաջընթաց չարձանագրելու դեպքում դիմելու է Արևմուտքի աջակցությանը։ 

Եվ զավեշտալին այն է, որ այս իրադարձությունները անմիջապես հետևում են ռուսթուրքական հարաբերությունների ջերմացման գործընթացին, երբ տպավորություն էր, թե երկու երկրների հարաբերություններում ամեն ինչ հարթ է։ 

Իսկ այսպիսի լարվածությունը կարելի է համեմատել 2015-ի աշնանը տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Սիրիայում թուրքական F-16-ը կործանեց ռուսական Су-24-ը։ 

Պետք է նկատի ունենալ, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանում ուժերի դասավորության, այլև հենց Հայաստանի վրա, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները։ 

Իհարկե, անհնարինության աստիճան քիչ հավանական է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև խոշորամասշտաբ բախում լինի, սակայն բացառված չէ, որ սադրանքներ տեղի ունենան Թուրքիայի կողմից, որի աշխարհագրական ընդգրկվածությունը կարող է դուրս լինել Սիրիայի սահմաններից։ Եվ այս ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը փետրվարի 25-ին նախատեսում է մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրի հետ ռազմավարական գործակցության բարձրագույն խորհրդի նիստին։ Էրդողանի այցի ընթացքում, ինչպես միշտ, անդրադարձ կլինի նաև Արցախյան հիմնախնդրին։ 

Եվ բացառված չէ, որ Էրդողանը փորձի ստանալ Բաքվի աջակցությունը Մոսկվայի հետ լարված հարաբերությունների կոնտեքստում, իսկ փոխարենը Ադրբեջանին մղի Ղարաբաղում սահմանային լարվածության հրահրմանը։ 

Այնպես որ, ամենևին էլ բացառված չեն Հայաստանի և Արցախի համար վտանգավոր զարգացումները, որոնք կանխելու ուղղությամբ Հայաստանը պետք է զգոն լինի, ուշադիր հետևի իրադարձությունների զարգացմանը, որպեսզի հարկ եղած դեպքում համարժեք արձագանք տա։ 

Բանակի առումով կասկածներ չկան ու չեն կարող լինել, սակայն բոլոր օղակների ամենօրյա զգոնությունը օրախնդիր է: Տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են նաև, որ Հայաստանը ակտիվորեն աշխատի իր գործընկերների, մասնավորապես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։ 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation