Երեւանում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 05:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 47/9 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել է՝ 06:35-ին։ Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (12 քմ):
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



