Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկ «Զապորոժեցը»՝ հազար շիշ օղի

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդային Միության ամենատարածված փոքրիկ և ամենաէժան ավտոմեքենաներից մեկը, որը մեծ հաջողություն է ունեցել բնակչության շրջանում, ЗАЗ -965- ն է, որն ավելի շատ ժողովրդին հայտնի է «Զապորոժեց» անունով: 

Միայն 1960-1969 թվականների ընթացքում խորհրդային ավտոմոբիլային արդյունաբերությանը հաջողվել է արտադրել այդ մոդելի ավելի քան 320 000 մեքենա: 

«Զապորոժեց» ավտոմեքենայի պատմությունը սկսվել է խորհրդային քաղաքացիների ահռելի քանակության հեռագրերով և նամակներով, որտեղ մարդիկ հայտնել են բնակչության համար էժան մեքենա ստեղծելու և արտադրելու անհրաժեշտության մասին: 

Այդ իսկ պատճառով այդ ավտոմեքենան կարելի է անվանել իսկապես ժողովրդական մեքենա: 20-րդ դարի 50-ականների կեսերին դադարեցվել է «Москвич-401» ապրանքանիշի՝ 4 ուղևորի համար նախատեսված մարդատար ավտոմեքենաների արտադրությունը: Փոխարենը սկսել են արտադրել «Москвич-402»-ը, որն արդեն ավելի մեծ չափերի էր, և համապատասխանաբար գինը գրեթե կրկնակի, ինչը և սպառողներին, բնականաբար, դուր չէր գալիս: 

Այդ իրավիճակը բերել է ավելի մատչելի փոխադրամիջոց ստեղծելու անհրաժեշտության: Այդպես էլ սկսվել են «ժողովրդի համար» նախատեսված նոր ավտոմեքենայի ստեղծման աշխատանքները: Սկզբից ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, և արդյունքում ЗАЗ -965-ի նախատիպ է դարձել իտալական արտադրության Fiat 600-ը, և դրա հիման վրա էլ ստեղծվել է նոր խորհրդային ավտոմեքենան: 

Նշենք, որ սկզբում «Զապորոժեցը» կոչվում էր ԱՄՆ-ի այն գիտահետազոտական ինստիտուտի անունով, որը մեքենայի վրա աշխատելիս համագործակցել է մոսկովյան ավտոմոբիլաշինական գործարանի հետ: Մեքենայի փոքր չափսերին հասնելու համար որոշվել է շարժիչը տեղադրել հետևի մասում, ինչը թույլ է տվել առանձին տրանսմիսիա չտեղադրել: Հետաքրքիր ձևով է որոշվել այդ «կուզիկի» արժեքը: 

Համեմատական համարժեք է վերցվել այդ ժամանակվա մեկ շիշ օղու գինը: Քանի որ 1961 թվականին տեղի ունեցած դենոմինացիայի արդյունքում մեկ շիշ օղու գինը 18 ռուբլուց դարձել էր մեկ ռուբլի 80 կոպեկ, ստացվել է, որ 1960-1961 թվականներին 18 000 ռուբլի արժեցող ավտոմեքենայի գինը 1961 թվականից հետո իջել է մինչև 1800 ռուբլու։ 

Մի խոսքով, ավտոմեքենան գնահատվել է 1000 շիշ օղի։ Եթե հաշվի առնենք բնակչության եկամուտները, ապա այդ մեքենան գնելու համար պահանջվել է մոտ 15 ամսվա միջին աշխատավարձ, այսինքն՝ «Զապորոժեցը» գնելու համար խորհրդային քաղաքացին հեշտությամբ կարող էր կուտակել նման գումար։ ЗАЗ -965-ը իր «Զապորոժեց» անունը ստացել է այն ժամանակ, երբ ավարտվել են բոլոր նախագծահաշվարկային աշխատանքները և կազմակերպվել է զանգվածային արտադրություն: 

Այնպես է ստացվել, որ ЗАЗ -965-ի արտադրությունը տեղի չի ունեցել Մոսկվայի ավտոմոբիլաշինական գործարանում, քանի որ այդ ժամանակ այն ամբողջությամբ զբաղվում էր այլ մոդելների ավտոմեքենաների արտադրությամբ։

 Դա սկսել են արտադրել Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում գտնվող ավտոմեքենաշինական գործարանում, որը նախկինում արտադրում էր գյուղատնտեսական մեքենաներ: 

Մեքենան ստացել է ЗАЗ -965 ապրանքանշանային անվանումը: Այդ ավտոմեքենայի առանձնահատկությունն այն էր, որ նրա հետևի մասում ձևավորվել էր մի յուրահատուկ «կուզ», որի հետևանքով էլ այն ստացել էր «կուզիկ» մականունը: 

Ներկայումս «Զապորոժեցները» այնքան տարածված չեն, որքան նախկինում էին: Բայց հիմա էլ այս «կուզիկին» կարելի է երբեմն տեսնել փողոցներում։ 

Ավելին, «Զապորոժեցի» լավ պահպանված նմուշը ներկայումս կարող է ավելին արժենալ, քան շատ այլ մեքենաներ: 

Բանն այն է, որ ЗАЗ -965-ը ժամանակակից աշխարհում համարվում է արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ պետության լեգենդար ժողովրդական ավտոմեքենան և այցեքարտերից մեկը: 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card