Զինվորական ծառայության անվտանգության համալիր պարապմունքներ են անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ուսուցման ձմեռային շրջանի սկսվելու նախաշեմին անցկացվել են ամենօրյա գործունեության պայմաններում եւ մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում անվտանգության պահանջներին նվիրված համալիր պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Երեւանի եւ Գյումրիի կայազորներում անցկացված պարապմունքներին մասնակցել են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչներ: Ուսումնական միջոցառումներում գործի Է դրվել ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:
Պարապմունքների հիմնական նպատակը եղել Է տրված առաջադրանքները կատարելիս անվտանգության միջոցների պահպանման վերաբերյալ զինծառայողներին տեսական գիտելիքներ տալը:
Զորամասերում ծավալվել ու կազմակերպվել Է 10-ական ուսումնական մասնագիտացված տեղ, որոնցից յուրաքանչյուրում զինծառայողների ուսուցումն իրականացրել են փորձառու հրահանգիչները եւ հատուկ պատրաստություն անցած սպաները:
Բացի հիմնական ծրագրից, անցկացվել են Էքստրեմալ պայմաններում ավտոմոբիլային եւ զրահատանկային թրթուրավոր ու թրթուրավոր ռազմական տեխնիկայի վարման հիմունքների ուսումնասիրման պարապմունքներ:



