Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով

ANALYSIS

Ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը շատ հետաքրքիր պայմաններում է մեկնարկել։ «Ոչ»–ի քարոզչական կողմ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում այդպես էլ չձևավորվեց։ 

Եվ այդ քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն չեն ընդունում, հիմնականում հայտարարում են, թե այն հակասահմանադրական է, և այդ գործընթացի մեջ իրենք չեն ներգրավվելու։ 

Այսպես, խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող ԲՀԿ-ն հանրաքվեի գործընթացն իրավական տեսանկյունից խոցելի է համարում, իսկ «Լուսավոր Հայաստանն» ընդհանրապես ապօրինի է համարում հանրաքվեն։ 

Արտախորհրդարանական քաղաքական ուժերից ՀՀԿ–ն ևս արդեն հայտարարել է, որ հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չի մասնակցելու, նույնը երեկ հայտարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի որդին, ՀՅԴ–ն ընդհանրապես հորդորում է անտեսել հանրաքվեն և այլն։ 

Ըստ էության, ընդդիմադիր ուժերը առավելապես ընտրել են բոյկոտի ճանապարհը, սակայն դա չի նշանակում, որ նրանք կամ նրանց որոշ ներկայացուցիչներ որևէ ձևաչափով իրենց մոտեցումները չեն ներկայացնի։ 

Եվ այս առումով հետաքրքրական է, որ ՀՀ ընտրական օրենսդրությունը պաշտոնապես «բոյկոտի կողմ» հասկացություն չի սահմանում։ Անգամ հանրաքվեն բոյկոտած քաղաքական ուժերն ու գործիչները կարող են հանգիստ «ոչ» քարոզել, բայց առանց հանրային ռեսուրսներից օգտվելու։ 

Այսպես, օրինակ՝ եթե «ոչ»–ի կողմին օրենքը յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովում 2-ական անդամներ ունենալու իրավունք է տալիս, ապա բոյկոտի կողմը զրկված է լինելու ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու հնարավորությունից։ 

Ուստի քաղաքական ուժերի այսպիսի դասավորության պարագայում «ոչ»–ի շտաբ ունենալու ծանրությունը մնում է միայն ՀՀ քաղաքացիների վրա։ Սահմանված ժամկետում 50 քաղաքացիների խումբ կարող է գրանցվել որպես «ոչ»–ի շտաբ և իրականացնել քարոզչություն։ Եվ ուշագրավ է, որ «Հանրաքվեի մասին» օրենքն ու Ընտրական օրենսգիրքը տալիս են որոշակի հանրային ռեսուրսների սպառման հնարավորություններ։ Սակայն անհասկանալի է, թե ինչ է լինելու, եթե հանկարծ «ոչ»-ի շտաբ բացելու հայտ ներկայացնեն մի քանի խմբեր: Առաջինն արդեն կա: 

Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու նախաձեռնությունն առաջին հերթին իրենց վրա են վերցրել մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ, որոնք այդ հարցով արդեն դիմել են ԿԸՀ։ 

Ըստ էության, այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ հանրաքվեի քարոզչական գործընթացը քաղաքականից բացի (գուցե՝ առաջին հերթին) իրավական դիսկուրսի տեսք է ստանալու, քանի որ «ոչ»-ի քարոզչական կողմում ընդգրկված իրավաբանների խնդիրն է լինելու ցույց տալ, թե իրական առումով պետության համար որքանով է կարևոր «ոչ» քվեարկելը կամ հանրաքվեն ընդհանրապես մերժելը։ 

Իհարկե, իշխանությունների համար նախընտրելի էր, որ «ոչ»-ի քարոզչական շտաբը ձևավորեին քաղաքական ուժերը, քանի որ այն հնարավորություն կտար «այո»-ի քարոզարշավն անցկացնել հակառակ կողմի բերած հիմնավորումներին քաղաքական հակադարձումներ անելու միջոցով, իսկ այս դեպքում, երբ «ոչ»-ի շտաբը ներկայացնում են իրավաբանները, իշխանությունները ստիպված են լինելու խորանալ գործընթացի իրավական նրբությունների մեջ, որպեսզի կարողանան ավելի համոզիչ ներկայանալ հանրությանը։ 

Առավել ևս, որ բոյկոտողները ևս իրենց որոշման հիմքում դնում են իրավականությունը, ավելի ստույգ՝ անիրավականությունը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation