Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը

ANALYSIS

Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ համաշխարհային լուրջ սպառնալիք։ Բացի այն, որ վարակի տարածումը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այն խոստանում է լուրջ բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։ 

Անգամ որոշ տնտեսագետներ այնպիսի կանխատեսումներ են անում, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը համաշխարհային տնտեսության ներսում կարող է հանգեցնել այնպիսի ճգնաժամային իրավիճակի, ինչպիսին 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր։ 

Պետք է նկատի ունենալ, որ անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո։ Ա

յդ երկիրն ապահովում է գլոբալ տնտեսության 16,9 տոկոսը, կամ գրեթե մեկ հինգերորդը։ Բացի այդ, Չինաստանը տեքստիլ արդյունաբերության հսկա է, արտադրում է ահռելի քանակով պարեն, ավտոմեքենաներ և այլ ապրանքներ։ Չինաստանում են աշխատում բազմաթիվ հայտնի ընկերությունների գործարաններ և մասնաճյուղեր։ 

Դեռ անցած տարի չինական տնտեսության զարգացումը սկսել էր դանդաղել՝ ԱՄՆ-ի կողմից վարվող առևտրային պատերազմի, Հոնկոնգում առկա անկայուն քաղաքական վիճակի և այլ հանգամանքների պատճառով, և, ըստ այդմ, 2019 թվականին չինական տնտեսության աճը կազմել է 6,1 %։ 

Այս ցուցանիշն ամենացածրն է նախորդ 20 տարիների ընթացքում։ Իսկ արդեն կորոնավիրուսի տարածումը և կարանտինի հայտարարումը նոր հարված է հասցնում չինական տնտեսությանը՝ իր բացասական ազդեցությունն ունենալով չինական առևտրի, բիզնեսի և ձեռնարկությունների աշխատանքի վրա։ 

Սակայն բոլորիս այս փուլում մի հարց է հետաքրքրում, թե կորոնավիրուսի տարածումը և չինական տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր տնտեսությունը տարբեր ուղղություններով փոխկապակցված է չինական տնտեսության հետ։ 

Հայաստանի տնտեսությունը չինական տնտեսության աճի նվազումից կարող է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բացասական իմպուլսներ ստանալ։ 2019 թվականի տվյալներով, Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է և զիջում է միայն Ռուսաստանին։ 

Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 945 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22,5%-ով։ Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 194 մլն դոլար՝ աճելով 80,7 %-ով։ 

Չինաստանից Հայաստան ներմուծումը 751 մլն դոլար է, իսկ աճը՝ 13,1%: Հատկապես ուշագրավ է, որ Հայաստանից դեպի Չինաստան արտահանման մասնաբաժնում ահռելի մեծ տեղ է զբաղեցնում պղնձի արտահանումը։ 

Իսկ ներկայումս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում Չինաստանում պղնձի պահանջարկը սկսել է նվազել, որի արդյունքում էլ պղնձի համաշխարհային գների անկում է նկատվում։ 

Տարբեր գնահատականներով, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պղինձն աշխարհում էժանացել է 10-12 %-ով, և Հայաստանը սրա արդյունքում կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով, որն անպատճառ ազդելու է մեր տնտեսության զարգացման դինամիկայի վրա։ 

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման արդյունքում նավթի գների անկում է գրանցվում շուկայում, քանի որ Չինաստանը 20 %-ով կրճատել է նավթի ներկրումը։ Սա հատկանշական է այն առումով, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն նավթ ներկրողն է։ 

Իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը շատ զգայուն է նավթի գների նկատմամբ, քանի որ մեծ եկամուտներ է ստանում դրա արտահանումից։ 

Բացի այդ, արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

 Ուստի չինական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները և նավթի գնանկումը հանգեցնելու են ռուսական ռուբլու՝ առանց այն էլ անկայուն դիրքերի թուլացմանը։ Եվ քանի որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ, ապա Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է իր բացասական հետքը թողնել նաև մեր տնտեսության վրա։ 

Մասնավորապես անկումային իրավիճակ կստեղծվի Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալներում, կնվազեն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների արդյունքում ստացվող եկամուտները և այլն։ 

Սրան գումարենք նաև առկա լոգիստիկ խնդիրները, ու իրավիճակն առավել պարզ կդառնա: Այնինչ, մեր կառավարությանը, կարծես, առանձնապես չեն հետաքրքրում այս վտանգները: 

Գոնե հրապարակային մակարդակում չեն երևում ծրագրեր, որոնք թույլ կտան նվազեցնել առկա ռիսկերը, որքան հնարավոր է: Կարևորը միլիոնավոր դոլարներ ծախսելն ու անիմաստ, երկրին, պետությանն ու քաղաքացիներին ոչինչ չտվող, միայն մեկ անձի ամբիցիաները բավարարող հանրաքվե անցկացնելն է:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation