Ծաղկաձորում բախվել են Suzuki-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
SOCIETYՓետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Suzuki մակնիշի 36 MQ 335 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 51 MR 051 համարանիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



