9-ամյա աղջիկը փրկել է 2 տարեկան երեխայի կյանքը (տեսանյութ)
SOCIETY
ԱՄՆ Միչիգան նահանգի Լիվոնիա քաղաքի հյուրանոցներից մեկում աղջիկը փրկել է լողավազանում խեղդվող երեխայի կյանքը:
Ինչպես հայտնում է Լենտան, անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը հրապարակվել է տեղի ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 2-ամյա տղան մտնում լողավազան և սկսում խեղդվել: Հյուրանոցում գտնվողները չեն նկատում խեղդվող փոքրիկին և շարունակում են լողալ:
Երեխան լողավազանում մնացել է մոտ 3 րոպե, մինչ որ նրան նկատել է 9-ամյա աղջիկը: Վերջինս կանչում է երեխայի կնքամորը և նա թռչում է լողավազանի մեջ՝ ջրից դուրս բերելով երեխայի մարմինը:
Ականատեսները շտապօգնություն են կանչել, սակայն, բարեբախտաբար, այդ ժամանակ հյուրանոցում են գտնվել նաև երկու բուժքույրեր, ովքեր փրկել են տղայի կյանքը:
Փոքրիկը տեղափոխվել է հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն նշվում:



