Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մագնիտոֆոն. իսկ ընդամենը քսան-երեսուն տարի առաջ դրանք բոլորի տներում էին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մագնիտոֆոնը (մագնիս և ֆոն) մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշանների գրառման (մագնիսական ձայնագրում) և վերարտադրման սարք է։ Այս սարքում, որպես կանոն, կա գլխիկների բլոկ, որի դիմացով հավասարաչափ շարժվում է մագնիսական ժապավենը: 

Ձայնագրող-վերարտադրող և ձայնագրությունը ջնջող գլխիկները էլեկտրամագնիսներ են: Ձայնագրման ընթացքում էլեկտրամագնիսը, ստանալով փոփոխական լարման հոսանք, մագնիսական ժապավենը համապատասխանաբար մագնիսացնում է՝ ուժեղ կամ թույլ: 

Վերարտադրության ժամանակ գլխիկում մագնիսական ժապավենի մագնիսականության ազդեցությամբ տարբեր լարումների հոսանք է առաջանում, որն էլ հենց վերափոխվում է ձայնի: Ձայնի մետաղալարի վրա մագնիսական ձայնագրման սկզբունքը առաջին անգամ հայտնագործել է Օբերլայն Սմիթը 1888 թվականին Էդիսոնի լաբորատորիա իր կատարած այցի ազդեցության տակ: 

Սակայն մագնիտոֆոնի պատմությունը սկսվել է 1898 թվականին, երբ դանիացի ինժեներ Վալդեմար Պոուլսենը ստեղծել է նման առաջին սարքը: Այն կոչվել է «տելեգրաֆոն» և այդ սարքի մեջ օգտագործվել է պողպատե մետաղալար: 

1925 թվականին գերմանացի Կուրտ Շտիլլը ևս ստեղծել է նման սարք, որտեղ ևս որպես ձայնագրման տարր օգտագործել է բարակ մետաղալարը: Արդյունքում այդ սարքերը ստացել են «Մարկոնի-Շտիլլ» անվանումը, իսկ հանրահայտ Բի-Բի-Սի-ում նման սարքեր օգտագործվել են մինչև 1950 թվականը: 

1927 թվականին Ֆրից Ֆայմերն արտոնագրել է մագնիսական ժապավենը (սկզբից թղթե, ապա պոլիմերային ժապավեն պատված մագնիսական շերտով): 1935 թվականին Բեռլին քաղաքում կայացած ռադիոտեխնիկայի ցուցահանդեսում ներկայացվել է ժամանակակից ժապավենային մագնիտոֆոնի նախատիպը: Նույն թվականին AEG-Telefunken ընկերությունը սկսել է արտադրել «Magnetophon K1» անվանումով առաջին ժապավենային մագնիտոֆոնները:

 «Մագնիտոֆոն» անվանումը երկար ժամանակ եղել է AEG-Telefunken ընկերության արտադրանքի առևտրային անվանումը, և այդտեղից էլ հենց տարբեր լեզուներում առաջացել է մագնիտոֆոն բառը: 

1963 թվականին մագնիտոֆոնների շուկայում հայտնվել են կասետային մագնիտոֆոնները, որոնք, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չեն ազդել մինչ այդ օգտագործվող դիսկային մագնիտոֆոնների վրա. դրանք շարունակել են օգտագործվել բավականին երկար ժամանակ: Ժամանակին գոյություն են ունեցել դիկտոֆոններ, լրագրողական (ինքնուրույն էլեկտրասնուցումով թեթև փոխադրական սարքեր) և ուսումնական մագնիտոֆոններ, մագնիտոֆոնային կցորդներ, ինչպես նաև մագնիտոֆոնի և այլ սարքերի զուգորդումներ (մագնիտոլա, մագնիտոռադիոլա և այլն)։ 

1972 թվականին ստեղծվել է թվանշանային ազդանշանային կոդավորման համակարգը, սակայն սարքավորումները, որոնք կարող են օգտագործել այդ տեխնիկական նորույթը, արտադրվել են միայն 1987 թվականից Ճապոնիայում: 

Այդ ժամանակից ի վեր աստիճանաբար կոմպակտ սկավառակները սկսել են առաջնային դիրք գրավել, քանի որ դրանք ապահովել են ձայնի լավագույն որակ և ձայնագրման ու նվագարկման արագություն: 

Ներկայումս ժամանակակից աշխարհում հիմնականում օգտագործվում են թվային ձայնագրիչներ, որոնք ի վիճակի են կոդավորել ազդանշանը՝ այն վերափոխելով մեկերի և զրոների: Իսկ մագնիտոֆոններն արդեն դարձել են պատմություն:

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card