Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն

SOCIETY

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ոստիկանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ 

Ներկայացված փաթեթում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն իրավական հիմք են ստեղծում ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերով հստակ շեշտադրումներ են կատարվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ։ 

Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել նոր ոստիկանի կերպարի ստեղծումը և քաղաքացուն լիովին այլ պատրաստվածությամբ ներկայանալը։ 

Այս նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։ 

Ընդգծվում է, որ ներկայումս ոստիկանության համակարգում գործում են ՃՈ-ն և ՊՊԾ-ն, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ 

Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքը առաջնային կարևորություն ունի ՀՀ քաղաքացիների և հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության զգացման համար։ 

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում վերահաստատում է՝ պարեկային ոստիկանության ծառայությունը գործելու է երկու կառույցների հիմքի վրա։ 

«Եթե հաշվի առնենք այն, ինչ գրված է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մեջ, կրճատվում են ճանապարհային ոստիկանությունը և պարեկապահակային ծառայությունը, դրանց փոխարեն ստեղծվում է պարեկային ոստիկանության ծառայությունը։ 

Այն պետք է իրականացնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են ճանապարհային ոստիկանները և պարեկապահակային ծառայության ոստիկանները, մի փոքր էլ ավելի։ Ավելի պարզ ասած՝ կլինեն ունիվերսալ ոստիկաններ, որոնք չեն իրականացնելու միայն քննչական գործողություններ։ 

Եթե հաշվի առնենք այն ծանրաբեռնվածությունը և գործողությունները, որոնք հիմա կատարվում են, և հետագայում այդ բոլորն իրար միացվի, ներկա կարգախմբերի և մարդկային ռեսուրսների պարագայում գործը շատ ավելի բարդ է լինելու, որովհետև ներկայումս մարդկային ռեսուրսները չեն բավարարում այդ գործողությունները հնարավորինս լավ իրականացնելու համար, իսկ ապագայում շատ ավելի բարդ կլինի։ 

Ամենաառաջնայինը պետք է ուշադրության կենտրոնում պահել քանակի հարցը, իսկ մյուսը՝ սոցիալական-հոգեբանական իրավիճակը։ Դրա մեջ մտնում է ոչ միայն աշխատավարձի բարձրացումը, այլ նաև ոստիկանի պաշտպանվածությունը թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից։ Ներկայումս ոստիկանը թե՛ սոցիալական, թե՛ իրավական և թե՛ բարոյական տեսանկյունից շատ անպաշտպան է և թիրախավորված։ 

Հետևաբար՝ մինչև չկարգավորվեն այս հարցերը, բարեփոխումները հաջողված չեն կարող համարվել, որովհետև միայն ծառայությունների անունները և, օրինակ՝ լոգոն կամ հագուստը փոխելով՝ ասել բարեփոխումներ, մի փոքր ճիշտ չէ»,-ասում է Ղահրամանյանը։ 

Իսկ ինչո՞ւ է որոշվել ճանապարհային ոստիկանությունը և պարեկապահակային ծառայությունը միացնել և դարձնել պարեկային ոստիկանություն։ Ըստ Ղահրամանյանի՝ պարեկային ոստիկանություն ստեղծելու հիմնավորումները մի քանիսն են։ 

«Ասվում է, որ կան թվով քիչ, բայց բնույթով կրկնվող գործողություններ, որոնք իրականացնում են և՛ ՃՈ-ն, և՛ ՊՊԾ-ն։ 

Բացի դա, որոշ դեպքերում խոսքը նեղ մասնագիտական պարտականությունների և լիազորությունների մասին է, որի հետևանքով լինում են դեպքեր, երբ պարեկային ոստիկանը չի կարողանում երթևեկության մասնակցին կարգի հրավիրել կամ այլ գործողություններ իրականացնել, նույնն էլ հակառակը՝ ճանապարհային ոստիկանը միայն երթևեկության մասնակիցների նկատմամբ կարող է որոշակի՝ շատ նեղ մասնագիտական վարչարարություն իրականացնել։ 

Հաշվի առնելով այս ամենը, նաև այն հիմնավորումը, որ կարիք կա վերափոխել և ժողովրդավարական երկրին վայել ոստիկանություն ունենալ, լավագույն տարբերակներից մեկը պարեկային ոստիկանության ստեղծումն է»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Ղահրամանյանը նաև հետաքրքիր օրինաչափություն է նկատել։ 

«Չգիտեմ՝ որքանով է սովորույթ կամ ավանդույթ, բայց այն երկրներում, որտեղ հեղափոխություն է լինում, անցում են կատարում պարեկային ոստիկանության համակարգին։ Հեռու չգնանք՝ հարևան Վրաստանում նույնպես նման կերպ վարվեցին։ Երբ Սահակաշվիլին դարձավ երկրի ղեկավար, նա անմիջապես փոփոխությունների ենթարկեց ոստիկանական համակարգը։ 

Ճիշտ է՝ այնտեղ այդ փոփոխությունները տեղի ունեցան արմատապես և կտրուկ, ոչ թե երկու տարի հետո։ Մեզ մոտ, գոնե այս պահին, կա քաղաքական կամք, ոստիկանության մեջ՝ ցանկություն նման փոփոխություններ կատարելու։ 

Սա իրականություն դարձնելու համար պետք են դրան համապատասխան լիարժեք ռեսուրսներ։ Պարզապես այնպես չստացվի, որ թղթի վրա լինեն իդեալական փոփոխություններ, բայց իրականում դրանք իրականության մեջ տեղ չունենան՝ ֆինանսական կամ էլ այլ պատճառներով»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder