Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու

ANALYSIS

Հայաստանյան քաղաքական դաշտում քննարկումների գխավոր թեմաներից մեկը վերաբերում է ապրիլի 5-ի հանրաքվեին, առավել ևս, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն ըստ էության ավելի վաղ էր սկսվել։ 

Վարչապետ Փաշինյանը բանաստեղծություն է գրում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին, որը երգ է դառնում (երևի հանրաքվեի հիմնը), իսկ ՔՊԿ-ն ամբողջ 6 միլիոնանոց մրցույթ է հայտարարում «Այո»-ի բրենդինգի համար։ 

Միևնույն ժամանակ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում։ Իշխանությունները հույս ունեին, թե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կձևավորեն «Ոչ»-ի միասնական շտաբ, որի առանցքի ներքո էլ կհավաքվի ընդդիմադիր ողջ ռեսուրսը։ 

Այդ դեպքում իշխանություններին կհաջողվեր հասարակությունը նորից բաժանել սևերի և սպիտակների, ատելություն գեներացնել, նորից օրակարգային հարց դարձնել անցյալը և գործող Սահմանադրական դատարանը նույնացնել նրանց հետ։ 

Որոշ առումով այդպես էլ կլինի, սակայն արդեն ոչ այն էնտուզիազմով: Մյուս կողմից՝ հնարավոր կլիներ միջազգային հանրության աչքին թոզ փչել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ամբողջովին օրինական է, քանի որ ընդդիմությունը, ներգրավվելով այդ պրոցեսի մեջ, այն լեգիտիմացնում է։ 

Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը վստահ է, որ «Ոչ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը դատարկ չի մնում», օրենքը դրա կարգավորումը տվել է: Սակայն, ինչպես և կանխատեսելի էր, ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին հայտարարություն չարեցին։ 

Ավելին՝ նրանք հայտարարեցին, թե չեն մասնակցելու մի գործընթացի, որի՝ օրենքին համապատասխանությունը կասկածի տակ է դրվում։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ցույց տվեց, որ հանրաքվեն հակասահմանադրական են համարում և ուղերձ հղում հանրությանն ուղղակի մասնակից չդառնալ այդ պրոցեսին։ 

Իհարկե, «Ոչ»-ի շտաբ կձևավորվի, նվազագույնը 50 քաղաքացու միջոցով, այդ մասին արդեն իսկ հայտարարություն արվել է: Սակայն, եթե հաշվի առնենք, որ քաղաքական ուժերի կողմից չի ձևավորվել այդ շտաբը, ըստ էության, իշխանությունների քարոզչական շտաբը սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական դաշտում մնալու է միայնակ։ 

Բացի նրանից, որ սա պատեհ առիթ է, որ իշխանությունը հասկանա, թե ինչքան վարկանիշ է կորցրել, ինչպիսի տրամադրություններ են տիրում հանրության շրջանում, միևնույն ժամանակ, հնարավորություն է ստեղծվում բարձրացնել սեփական վստահության մակարդակը։ 

Ինչպես գիտենք, Փաշինյանը ցույցերի և երթերի հմուտ մասնագետ է, և ժամանակ առ ժամանակ նման զանգվածային միջոցառումների կազմակերպման կարիք է զգում, որովհետև հասարակական տրամադրությունների վրա դրականորեն ազդելու այլ գործիքակազմ (արդյունավետ աշխատանք, իրական բարեփոխումներ, սոցիալական վիճակի բարելավում) չի կարողանում կիրառել: 

Իսկ այսպես կարելի կլինի հասարակության որոշ հատվածի «թեժ» պահել, իսկ որոշակի հանրահավաքային քանակ ապահովելու պարագայում ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ հանրային ամենաբարձր վստահությունը վայելող գործիչը։ 

Սակայն ատելության քարոզը և նախկիններին բոլոր մեղքերի մեջ մեղադրելու գործելակերպը հազիվ թե այլևս արդյունավետ լինեն, ուստի չի բացառվում, որ Փաշինյանը նոր տակտիկա օգտագործի։ 

Նախ՝ ամենայն հավանականությամբ, վերջինս քարոզչության պրոցեսը կհամեմի իր կառավարության «ձեռքբերումների» մասին ցուցանիշներով և «տնտեսական հեղափոխության» ու անկախ դատական համակարգի մասին խոստումներով, հավելելով, թե իբր ներկայիս ՍԴ դատավորները խանգարում են այդ նպատակներին հասնելու համար։ 

Իսկ մյուս կողմից՝ իշխանությունները կփորձեն հանրությանը համոզել, թե իրենց սկսած գործընթացը լիովին օրինական է և սահմանադրական։ 

Պատահական չէ, որ Գերմանիա կատարած իր այցի ժամանակ Փաշինյանը ցանկություն ուներ ցույց տալ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պայմանավորված է դատական իշխանությունը բարեփոխելու իրենց հանձնառությամբ, և այդ հարցում փորձում էր ամեն կերպ ստանալ միջազգային հանրության լոյալ դիրքորոշումը, որ հանկարծ հանրաքվեի օրինականությունը չդրվի կասկածի տակ։ 

Թերևս այս խնդրի շուրջ իշխանությունների մտահոգություններով էր պայմանավորված, որ Փաշինյան-Մերկել հանդիպման ժամանակ պաշտոնական հաղորդագրության մեջ չէր տրվել Մերկելի խոսքի այն հատվածը, որը վերաբերում էր Վենետիկի հանձնաժողովի կարծիքի կարևորությանը, ինչը հետո, իհարկե, բարդվեց թարգմանչի վրա։ 

Սակայն ընդհանուր առմամբ, միջազգային կառույցների՝ մինչ այս պահը արված հայտարարությունները հուշում են, որ այս «մանևրն» էլ հազիվ թե աշխատի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation