Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խոյեր, սուր զգացողությունների պակաս չեք զգա․ փետրվարի 17-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ: Հետաքրքիր օր է սպասվում: Արկածների, սուր զգացողությունների պակաս չեք զգա: Այդ ամենից ձեր գլուխը չեք կորցնի, ճիշտ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և սխալներ թույլ չեք տա: Այսօր մասնագիտական հմտությունները դրսևորելու հրաշալի հնարավորություն կունենաք: Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք, սակայն վեճերը լուրջ բնույթ չեն կրի և հումորի միջոցով կհարթվեն: Սիրո խոստովանություն կլսեք, ինչին, սակայն, լուրջ չեք վերաբերվի: Հաճոյախոսությունների պակաս չեք զգա:

 

Ցուլ: Հետաքրքիր իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Փորձեք չխախտել ավանդույթները և գործել ընդունված կարգերի համաձայն: Այսօր օրիգինալ երևալ և ուշադրություն գրավել չարժե: Իմիջի փոփոխությունները ցանկալի չեն: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

 

 

 

Երկվորյակ: Շատ ժամանակ կխլեն առաջին հայացքից անիմաստ թվացող խոսակցությունները, որոնք իրականում կարևոր ինֆորմացիայի աղբյուր կհանդիսանան, կօգնեն գտնել նոր համախոհներ՝ ձեր մտահղացումներն իրականացնելու համար: Նպատակահարմար օր է կոնֆերանսների, սեմինարների, նմանատիպ այլ միջոցառումների մասնակցելու համար: Գործնական բնույթի, հեռանկարային ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Առավել զգույշ եղեք նոր ծանոթների հետ, նրանց վստահելու հարցում մի շտապեք: Հրաշալի օր է արտերկիր ուղևորության մեկնելու, օտար լեզուներ սովորելու համար:

 

Խեցգետին: Աշխատելու համար բարենպաստ օր է: Հնարավոր են որոշ մասնագիտական հաջողություններ: Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակառակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի: Մտերիմների հետ հարաբերությունները լավ կդասավորվեն, եթե հին խնդիրներ չքննարկեք, անցյալի բարդ իրավիճակներ չվերհիշեք: Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական էքսկուրսիաների համար:

 

Առյուծ: Կարող են խնդիրներ ծագել այն պատճառով, որ հակված եք հարցերը բարդացնել և միայն վատը տեսնել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ: Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել:

 

Կույս: Հաճելի ու թեթև օր է սպասվում: Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և հարցերին հետաքրքիր մոտեցումներ տալ: Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում: Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:

 

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա, օրը հրաշալի կդասավորվի: Կատարած աշխատանքի դիմաց արժանվույնս կպարգևատրվեք: Ստեղծագործական ներուժը բարձր է: Այսօր ձեր կայացրած որոշումները ճիշտ են և շատ օրիգինալ: Հնարավոր է համախոհներ գտնեք, ովքեր դեմ չեն լինի ձեզ պես սավառնել երկնքում: Հարմար օր է որևէ նոր բան սկսելու համար՝ լինի դա բիզնես ծրագիր, թե սիրավեպ: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի, թե ինչպես է պետք գործել:

 

Կարիճ: Չնայած որոշ մանր խնդիրների՝ օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Ձեզ կհաջողվի համախոհներ ձեռք բերել, ազդեցիկ անձանց շնորհիվ մասնագիտական հաջողությունների հասնել: Հարմար օր է նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու համար: Ավելի համարձակ եղեք, քննարկեք ձեր մտահղացումները, ոչ ստանդարտ լուծումներ առաջարկեք: Այսօր որքան շատ ուշադրություն գրավեք, այնքան շատ կամրապնդեք ձեր դիրքերը: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների, ժամադրություններ համար: Կվայելեք շատերի համակրանքը, սակայն որոշ ժամանակ կպահանջվի այսօր սկսած հարաբերություններին լուրջ բնույթ հաղորդելու համար:

 

Աղեղնավոր: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահղացումներն իրագործելու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է՝ ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր, զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին, որոնք իրոք հիացմունքի են արժանի:

 

Այծեղջյուր: Ֆինանսական կարևոր հարցերում մեծ ուշադրություն և կենտրոնացում կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Մի ծուլացեք և ստուգեք այն բոլոր փաստաթղթերը, որոնց տակ ձեր ստորագրությունն եք դնում: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել:

 

Ջրհոս: Հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն չեք հանձնվի և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հակառակորդի դեմ պայքարում հաղթանակ կտանեք: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանեք, փոխհամաձայնության կգաք: Հնարավոր է՝ աշխատանքայնին սիրավեպ սկսեք: Օրվա երկրորդ կեսին ինքնազզգացողությունը կվատանա, մրսելու հավանականությունը մեծ է: Երկարատև ուղևորություններից ցանկալի է հրաժարվել, դրանք այսօր կհոգնեցնեն ու կձանձրացնեն ձեզ:

 

Ձկներ: Բարդ օր է սպասվում: Այսօր շտապողականությունը ձեր օգտին չէ: Զինվեք համբերությամբ և գործելու համար առավել նպատակահարմար պահ ընտրեք: Գործնական բանակցությունները խորհուրդ է տրվում հետաձգել: Այսօր չափազանց զգայուն եք, հույզերը թույլ չեն տա ճիշտ բանավեճ վարել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, մտերիմները կօգնեն լուծել դրանք: Հետևեք երթևեկության կանոններին, ավտոմեքենա վարելիս առավել զգույշ եղեք:

 

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data