Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանն ու Լիտվան ունեն դարավոր բարեկամական կապեր, որոնք վերջին տարիներին զարգացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Հավատացած եմ, որ առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերն ու մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկումը կնպաստեն թե՛ երկկողմ, և թե՛ Եվրոպական միության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացմանը»,- ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



