Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձկներն այսօր կարող են չմտածված քայլերի գնալ․ փետրվարի 16-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր կարևոր հարցերում բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

 

Ցուլ: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդիկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան: Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

 

Երկվորյակ: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում: Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկին, իսկ արտաքին տեսքը տպավորիչ է անգամ ամենաբծախնդիր անձանց համար:

 

Խեցգետին: Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել, հատկապես եթե խոսքը գնում է աշխատանքի մասին: Մասնագիտական ոլորտում որոշ խճճված իրավիճակներ կստեղծվեն: Ճիշտ որոշումներ կայացնել հեշտ չի լինի, սակայն ձեր կենսափորձի շնորհիվ կկարողանաք լուծումներ գտնել: Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա ճիշտ կվարվեք, եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե նրանք ձեր գործերից անտեղյակ են: Ուշադրություն դարձրեք առողջությանը։ Եթե այսօր հոգ տանեք ձեր մասին, ապա ապագայում կխուսափեք մի շարք լուրջ խնդիրներից:

 

Առյուծ: Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, և ինչպես կդասավորվեն հանգամանքները, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում: Ծրագրերը փոխել չարժե: Կարող եք նոր համախոհներ գտնել: Նոր բացահայտումներ կանեք, գործի վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Հաջող զուգադիպություններն ու հանգամանքները կօգնեն կյանքում դրական փոփոխություններ կատարել, ճիշտ որոշումներ կայացնել: Նրանք, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, կարող են բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցել: Կարժանանաք ձեզ համար համակրելի մարդկանց ուշադրությանը:

 

Կույս: Բոլոր հարցերը չէ, որ լուծված են, սակայն գերադասում եք չկենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել: Հիշեք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հեշտությամբ են ձեռքբերումներ ունենում միայն նրանք, ովքեր այլ միջոցներ են կիրառում, խուսափում են բացահայտ բախումներից, խորամանկության են դիմում: Տարաձայնություններ կծագեն տղամարդկանց հետ, չեք հասկանա անգամ նրանց, ում հետ միշտ համերաշխ եք եղել: Այսօր չափազանց խստապահանջ եք, սուր մեկնաբանություններ կանեք, ձեր քննադատությանը կարժանանան անգամ ամենամտերիմ ընկերներն ու հարազատները:

 

Կշեռք: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի: Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են լուրջ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման հետ կապված ծրագրեր կազմելը խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

 

Կարիճ: Ճիշտ ժամանակին գործի կանցնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնք շահութաբեր կլինեն: Ձեզ հակառակը համոզելու, գործից շեղելու, խանգարելու բոլոր փորձերն ապարդյուն են: Հրաշալի օր է հին գործնական հարաբերությունները վերականգնելու, նախկին աշխատանքին վերադառնալու համար: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանակին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սակայն ոչինչ հեշտ չի տրվում, ստիպված կլինեք աշխատել ձեզ վրա, հաղթահարել սեփական թույլ կողմերը, հրաժարվել վատ սովորություններից:

 

Աղեղնավոր: Ստիպված կլինեք շատ աշխատել: Ահռելի ջանքեր կպահանջվեն նշանի այն ներկայացուցիչներից, որոնց հետաքրքրությունները հիմնականում կապված են մասնագիտական ոլորտի հետ: Վերջիններս կհաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, գործի բերումով ստիպված կլինեն շփվել տհաճ մարդկանց հետ: Ֆինանսական կորուստներ կրելու հավանականությունը մեծ է: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Տարաձայնություններն այսօր ավելի շատ կոգևորեն, քան կնյարդայնացնեն: Բռնկուն խառնվածքի տեր Աղեղնավորները կարող են թեժ վիճաբանություն ունենալ սիրելիի հետ, այնուհետև շատ արագ հաշտվել:

 

 

 

Այծեղջյուր: Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանելու, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելու, իսկ անձնական կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Ձեզնից կպահանջվի ուշադիրր լինել ներքին ձայնի հուշումներին, հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին: Կենսական ներուժը բարձր է: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք ոչ միայն ինքնատիպ են, այլ նաև հաջողված: Ընկերական հանդիպումները հրաշալի կանցնեն, իսկ սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել:

 

Ջրհոս: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատ Ջրհոսներ տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և հետ կպահեն չմտածված քայլերից: Այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

 

Ձկներ: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը: Հրաշալի օր է ժամադրությունների, սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

 

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data